27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում այսօր նշում են Շնորհակալության օրը /վիդեո/

Այսօր ԱՄՆ-ում նշում են  ամենահին ազգային տոներից մեկը` Շնորհակալության օրը: Սովորաբար նոյեմբերի 4-րդ հինգշաբթին եւ նրան հաջորդող ուրբաթն ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օրեր են լինում, եւ ամերիկացիները ճանապարհ են ընկնում` իրենց հարազատներին եւ մտերիմներին այցելության: Ըստ վիճակագրության` ավելի քան 40 մլն ամերիկացիներ սովորաբար այս օրերին ճամփորդութուն են կատարում ավտոմեքենայով:

Ըստ ավանդույթի` ընտանեկան ընթրիքին հավաքվում են ամերիկացիների մի քանի սերունդներ: Սեղանի շուրջ նրանք շնորհակալություն են հայտնում են այն բոլոր լավ բաների համար, որ կատարվել է իրենց կյանքում: Տոնի հիմնական խորհրդանիշը լցոնած հնդկահավն է` լորամրգիի օշարակով: Այն ընդունված է մատուցել դդմի կարկանդակի, եգիպտացորենի, նարնջի, ընկուզեղենի եւ խաղողի հետ:

Շնորհակալության տոնն սկսել են նշել 1621-ից, երբ տեղի հնդկացիները Մասաչուսեթսում բնակություն հաստատած անգլիացիներին որպես սնունդ` ցուրտ ձմռանը գոյատեւելու համար կորտոֆիլ եւ լոլիկ են բերել, ինչպես նաեւ մի տարօրինակ թռչուն, որին անգլիացիները “հնդկահավ” անվանեցին: Առաջին բերքահավաքից հետո բրիտանացիները որոշում են շնորհակալություն հայտնել աստծուն դրա համար եւ խնջույք են կազմակերպում, որին հրավիրում են նաեւ հնդկացիներին:

Դարեր շարունակ Շնորհակալության տոնը նշվել է նոյեմբերի տարբեր օրերին, սակայն 1941-ին ԱՄՆ Կոնգրեսն օրինագիծ ընդունեց, որի համաձայն տոնն սկսեցին նշել նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ