27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայերը ամենաշատը սննդամթերք են գնել. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանի բնակչությունը 2011 թվականին իր սպառողկան ծախսերի 52.7 տոկոսն ուղղել է սննդամթերքի գնմանը։ Այս ցուցանիշն արձանագրված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած “Պարենային ապահովություն եւ աղքատություն” անվանումը կրող պարբերական զեկույցում։ Որքան բարձր է սննդի վրա կատարվող ծախսը, նշանակում է՝ այնքան ցածր է բնակչության բարեկեցության մակարդակը։ Այսինքն, որքան աղքատ է բնակչությունը, այնքան իր ընդհանուր ծախսերի մեջ ավելի մեծ մասնաբաժին է կազմում սննդի վրա կատարված ծախսը։

Ուշագրավ է, որ 2011 թվականի այս ցուցանիշն ամենաբարձրն է անցած չորս տարիների, այդ թվում՝ նաեւ ճգնաժամային համարվող 2009-ի համեմատ։ ԱՎԾ-ի հրապարակած այս զեկույցից պարզ երեւում է, որ 2011-ին աղքատները եւ հասարակության խոցելի խմբերը ավելի վատ են ապրել, իսկ հարուստները՝ ավելի լավ։ 2012-ի ցցանիշները կամփոփվեն հաջորդ տարի”,– գրում է թերթը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ