10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի դասի ժամը հասավ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  երեկ “Ազատություն” ռադիոկայանը տեղեկություն հաղորդեց, թե “ԲՀԿ առաջնորդն առաջիկա օրերին կուսակցության կողմից կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու: Այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը”:

Մի քանի ժամ անց արդեն այս լուրը չկար “Ազատության” կայքում, այն փոխարինվել էր “Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում” վերնագրով տեղեկատվությամբ, որտեղ շեշտադրումները փոխվել էին եւ նշվել էր` ԲՀԿ-ն “նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ դեռեւս որոշում չունի”:

Երեկ երեկոյան, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լուր տարածվեց, որ այսօր Ծառուկյանը հանդես է գալու իր առաջադրման մասին հայտարարությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ