ՀՀ դատախազությունում նոր պաշտոնանկություններ են սպասվում. Աղվան Հովսեփյան

ՀՀ դատախազությունում առաջիկայում սպասվում են պաշտոնանկություններ: Այս մասին կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո Henaran.am-ի եւ “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դատախազությունում տեղյակ չէին այն խնդիրներից, որոնք բարձրացվեցին իրավապահ մարմինների հետ ՀՀ նախագահի հրավիրած խարհրդակցության ժամանակ, Աղվան Հովսեփյանը ասաց.”Հրավիրվեց կոլեգիայի նիստ եւ բոլոր հարցերը քննարկվեցին այդտեղ: […]