17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոզի բդով էլ չեն զարմացնում, նոր զարմացնելու բան են գտել

Խոզի ազդրը ամանորի սեղանների մշտական կերակրատեսակ դարձնելու ավանդույթը Հայաստան եկել է  խորհրդային երկրներից, սակայն ապխտման ավանդույթն այստեղ եղել է և նախքան այդ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

”Հայաստանում և’ ազդր են ապխտել, և’ ամբողջական հնդկահավեր, սակայն խոզի ազդրի ավանդույթը մեզ մոտ եկել է խորհրդային միության մյուս երկրներից”,-ասաց նա: Ըստ խոհարարի`  նոր տարին ուղղակի խնջույք է եղել խորհրդային երկրների համար, բայց ուտելիքի իմաստի մասին նրանք չեն մտածել: 

Մամուլյանը քննադատում է խոզի ազդրի առկայությունը ամանորյա սեղաններին, քանի որ  ”Սնունդն ունի կյանք, պատրաստելուց հետո հետագա րոպեներում այն գնում է դեպի մահ, ուտելու պիտանի չէ: Մանավանդ սենյակային պայմաններում, որտեղ հիմնականում պահվում է բուդը, ամենանպաստավոր պայամաններն են միկրոբների զարգացման համար”: 

Մեկնաբանելով կարծրատիպը, թե շատերը զարմացնելու համար են սեղաններին խոզի ազդր և նման կերակրատեսակներ դնում` Սեդրակ Մամուլյանն ասաց. ”Համաձայն եմ այդ տեսակետի հետ, բայց արդեն զարմանալու բան չկա, բոլորն էլ դնում են”:

ՄրցակցությունՆ ըստ խոհարարի` ձևավորման մեջ է: ”Հիմա էլ զարմացնելու մի այլ բան են գտել. մեկը մի քիչ այլ ձևով է պատրաստում, շեղվում են ուտեստի բովանդակությունից` վարդերով զարդարելով և այլն,  բայց սա էլ մարդու օրգանիզմի համար լավ չի, ամեն ինչ պետք է համապատասխանեցվի մարդու օրգանիզմին: Մենք պիտի մեր օրգանիզմի լեզուն հասկանանք, իսկ մեր օրգանիզմը մեզ հետ խոսում է մի լեզվով, որը կոչվում է ախորժակ”,-ընդգծեց Մամուլյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ