14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թեկնածուների առաջադրումը մեկնարկեց

Այսօրվանից՝ դեկտեմբերի  25-ից մինչեւ  2013թ. հունվարի  4-ը Հանրապետության նախագահի թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մինչեւ  հունվարի 14-ը կգրանցվեն թեկնածուները, իսկ հունվարի  21-ից կսկսվի քարոզարշավը: Թե ովքեր կլինեն թեկնածուները՝ առայժմ դժվար է ասել:

ՀՀԿ համագումարի որոշմամբ առաջադրվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, “Ազատություն” կուսակցությունը առաջադրել է նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանին, “Ժառանգություն”-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախագահ դառնալու բախտը կփորձեն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, “Ազատ դեմոկրատներ”-ից Անուշ Սեդրակյանը, մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Կանայք առայժմ նախնական հայտարարել են, բայց հաստատ չեն որոշել:

Ի դեպ, 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին ոստիկանությունից տեղեկանք են ստացել Նաեւ  Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) եւ Զարուհի Գարեգինի Հարությունյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ