24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դավիթ Հարությունյանը հարցեր կուղղի կառավարությանն ու ՀՔԾ-ին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը առաջարկեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկուշաբթի օրը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք հարցեր ունի կառավարությանը եւ ՀՔԾ-ին : “Եթե դուք ունեք եւս ձեր հարցերը, դիմեք, ես  պատրաստվում եմ մինչեւ օրվա վերջ ներկայացնել հարցերը”,-առաջարկեց Հարությունյանը` հավելելով, որ պատասխաններն ակնկալում է […]

Այն ժամանակ Սյունիքի մարզպետը խոսում էր գավառամտությունից

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս հանդիպել է սիսիանցիների հետ: Նա խոսել է նախագահական ընտրություններից, կոչ է արել ընտրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մարզպետը ասել է, որ նա սյունեցի է, մեծ արժանիք է, եւ դա պիտի թասիբի գցի սյունեցիներին: Սակայն սիսիանցիները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզպետին հիշեցրել են խորհրդարանական ընտրությունները, երբ նա խոսում էր […]

Պայթյուններ` Սիրիայի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում /վիդեո/

Սիրիացի ապստամբները հրթիռ են արձակել կործանիչ ինքնաթիռի վրա Թուրքիայի սահմանին, հաղորդում է “AFP”-ը: Ըստ վերջին տվյալների` ապստամբները գերի են վերցրել կործանված ինքնաթիռի օդաչուին: Կործանիչի պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ: “Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ապստամբները վերջերս հրթիռների ուղեբեռ են ստացել, որի քանակությունը կարող է փոխել կողմերի միջեւ ուժային հարաբերությունը եւ ազդել շուրջ […]

Հոգևորականները` ”Հայկական հացի” դեմ

Որոշ հոգևորականներ արգելում են ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի ”Հայկական հացը” ֆիլմի ցուցադրումը: Այս մասին ռեժիսորը այսօր հայտարարեց ասուլիսին: Ֆիլմը պատմում է այն քարի մասին, որը Հայաստանից Վրաստանով տարվում է Մոսկվա` հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար: Ռեժիսորի խոսքով` քարն այստեղ խորհրդանշում է հացը: Ֆիլմում էրոտիկ կամ հակահայկական տեսարաններ չկան: Սակայն ինչպես նշեց Գասպարյանը,”Հայկական հացը” ներկայացված է […]

Լուսաթերապիայի սեանս` ավտոբուսի կանգառներում

Շվեդիայի Ումեո քաղաքի ավտոբուսի կանգառներում հատուկ լուսային վահանակներ կտեղադրվեն, որոնք հաճելի լույսեր կարձակեն, ինչը նախաձեռնողների կարծիքով կօգնի մարդկանց հաղթահարել ձմեռային դեպրեսիան: Էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում է գաղափարի իրականացմամբ, արդեն սկսել է տեղադրել վահանակները շուրջ 30 կանգառներում: “Ձմռանը բոլորը տխուր են, եւ լույսի “հավելյալ բաժինը” մարդկանց վրա դրական ազդեցություն է գործում”,-հայտնել են ընկերության ներկայացուցիչները:  Լուսային թերապեւտիկ […]

Նախագահը վերադառնում է Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, […]

Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվո՞ւմ ”Սպարտակ”

Հայաստանի ազգային հավաքականի ու ”Կրասնոդարի” հարձակվող Յուրա Մովսիսյանի` ”Սպարտակ” տեղափոխության մասին լուրեր են շրջանառվում: Սակայն ИТАР- ТАСС-ի փոխանցմամբ` Յուրան հերքել է այս լուրերը` ասելով, որ ինքը տեղյակ չի էլ եղել այդ տեղափոխման մասին:  ”Ես ոչինի չգիտեմ տեղափոխության մասին և բուժզննման էլ չեմ ենթարկվել Մոսկվայի Սպարտակում”,-ասել է ֆուտբոլիստը:    

Մանոյանը դեմ ըլլալով կողմ է

”Անկախ որևէ մեկի ցանկությունից հայ համայնքը մնալու է Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա համոզված է սրանում, քանի որ սիրիահայ համայնքի գործունեությունն այս երկրում մոտ հազար տարվա պատմություն ունի, և այսօր էլ սիրիահայերի մեծամասնությունը շարունակում է մնալ Սիրիայում: Բանախոսը միաժամանակ  շեշտեց, որ իր կարծիքով` Հայաստանում սիրիահայերին […]

Հայաստանին մնում է միայն ակտիվանալ. Կիրո Մանոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը ցույց տվեց, որ բանակցությունները փակուղի են մտել: Այս տեսակետն այսօր ասուլիսում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:Ըստ վերջինիս` այս իրավիճակում Հայաստանին մնում է միայն ակտիվացնել ԼՂՀ անկախության ուղղությամբ տարվող աշխատանքները: Իսկ այն, որ համանախագահների վերջին հայտարարության համաձայն բանակցությունները շարունակվելու են 2 երկրների ԱԳ նախարարների մակարդակով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի