24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀԱԿ-ում աջ ձեռքը չգիտի՞ ձախն ինչ է անում

“Բայց ո՞վ ասեց, որ մենք նման ստորագրահավաք ենք նախաձեռնել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում իր զարմանքը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ լեւոն Զուրաբյանը`  նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար նախաձեռնած ստորագրահավաքի վերաբերյալ իրեն ուղղված հարցը լսելով: Լրագրողների հստակեցումից հետո, որ խոսքը վերաբերվում է մամուլով ՀԱԿ ներկայացուցիչների` Արամ Մանուկյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի` այս մասին […]

Սիրիայում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել

Դեսպանության նախնական տվյալներով` Դամասկոսին մոտ գտնվող Ջարաման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայեր չեն տուժել: Այս մասին Henaran.am-ին է տեղեկացնում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԺ փոխնախագահը ընդունեց տիկին Բայրամովային

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին ընդունեց Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգուլ Բայրամովային: Ողջունելով տիկին Բայրամովայի այցն Ազգային ժողով, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, նա համոզմունք հայտնեց, որ այս այցը նոր թափ կհաղորդի փոխգործակցությանը, որի համար առկա է լայն դաշտ: […]

Կոալիցիան կողմ քվեարկեց

Այսօր ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Ազգային Ժողովի “Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի” նիստի օրակարգում քննարկվեց “Ժառանգություն”  խմբակցության կողմից ներկայացված “Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայն որի. “Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող  ՀՀ քաղաքացիները կունենան հնարավորություն […]

Սովորական թանաք. թեկնածուի խնդրանքը

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: “Հարգարժան տիկնայք եւ պարոնայք  Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` “Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում”:  Ինչպես […]

Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը. Դավիթ Հարությունյան

“Նման հանձնաժողովները սկսում են արդյունք տալ, երբ վերանում է քաղաքական կոմպոնենտը, ինչքանով է այսօր  վերացած քաղաքական կոմպոնենտը կարծում եմ պետք է դատենք բոլորս”,-այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մարտի մեկի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագծին, ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: “Ես չեմ կարծում որ լավագույն ձեւը հանձնաժողովն […]

ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մեկ տարով հետաձգեց ԱԺ ՀԱԿ խմբակցության  ներկայացրած  ընտրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ գրեթե ամբողջությամբ դեմ է փաթեթին: Նա ներկայացրեց իր դիտարկումները առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով ԱԺ ՀՍԿ խմբակցության ղեկավար, նախագծի զեկուցող Լեւոն  Զուրաբյանի` ընտրական ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին հայտարարություններին, նշեց, որ մի […]

Առողջապահության նախարարի օրակարգում մարզերն էին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու  բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները: Նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն ծննդաբերների եւ մինչեւ 7 տարեկան […]

“Դիակոնիա” համաժողովը ավարտվեց

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած “Դիակոնիայի ուսուցում” համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփեց իր արդյունքները: Երկրորդ օրվա նիստերը նախագահեցին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու […]

ԱԱԽ քարտուղարը “Ռանչպարում” էր

 Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը եւ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ “Ռանչպար” ուղեկալ: Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի