19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայաստանը պետք է լինի ոչ թե Եվրոպական կամ Եվրասիական միության, այլ առաջին հերթին` իր հետ. քաղաքագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին:

Նշելով, որ վերջին 17 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել են 170 տարբեր պայմանագրեր եւ հուշագրեր, քաղաքագետն ընդգծեց, որ այդ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: 

Նա նշեց, որ հատկապես բարձր մակարդակի հանդիպումներ են կայացել վերջին 3 տարվա ընթացքում, այդ թվում` 2 պետական այցեր` նախագահների մակարդակով: 

Քաղաքագետն անդրադարձավ այն հարցին, թե վերջապես որ կառույցը պետք է ընտրի Հայաստանը` Եվրոպական միությունը, թե՞` Եվրասիական միությունը, Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Հայաստանը գիտակցում է Եվրոպայի հետ մերձեցման կարեւորությունը, սակայն պետք է  իրեն շահավետ տարբերակ գտնի: Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանը պետք է լինի ոչ թե Եվրոպական կամ Եվրասիական միության հետ, այլ առաջին հերթին` իր հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ