Ի՞նչ է նշանակում մահմեդական, հուդայական կառույցներն իրար կողքի. Հակոբ Սանասարյան
՛՛Դալմայի այգիներն իրենց արժեքով ցարական Ռուսաստանի արժեքավոր հողերի թվում գրավում են իննսուներորդ տեղը: Սա պետք է ծառայեր՝ որպես պտուղ ու բանջարեղեն, բայց այն ոչնչացրել են ու քանդել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դալմայի այգու հարակից տարածքում ՛՛Նոյլենդ՛՛ պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման մասին ասաց ՛՛Կանաչների միության նախագահ՛՛ Հակոբ Սանասարյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ռեժիսոր Արշակ Զաքարյանը, հիշեց, որ իրենց մանկության տարիները հենց այդ այգիներում են անցել, իսկ հիմա ինչպես ամբողջ երկրագունդը, այս այգիներն էլ բետոնապատվում են:
՛՛Վտանգ կա, թե այգիներից ինչ կմնա, դա միայն ՛՛Դալմա գարդեն մոլի՛՛ վրայի կանաչ գույնն է լինելու: Հիմա վերացվում են այդ այգիները, իմ երեխան վաղը շնչելու օդ չի ունենա՛՛,-նշեց Զաքարյանը:
Սանասարյանը հավելեց, որ հարցը ևս մեկ բացասական կողմ էլ ունի: Բացի այն, որ Դալմայի այգիներն այլևս չկան, դրանք ՛՛դիակ՛՛ են, այնտեղ ծրագրվում է նաև ՛՛Նոյան տապան՛՛ կառուցել ու մի քանի կրոնները ներկայացնող եկեղեցիներ:
՛՛Ինչ է նշանակում մահմեդական, հուդայական կառույցների կառուցումն իրար կողքի, սա դատապարտելի է՛՛,-նկատեց Սանասարյանը:
Արշակ Զաքարյանը սակայն նշեց, որ ինքը այդ ծրագրին չի հավատում: ՛՛Ես այդ ծրագրին չեմ հավատում, սա աղանադավորական շարժման ձև է, սա միֆ է, որի միջոցով փորձում են արդարացնել իրենց արած սխալը հասարակության առջև՛՛,-եզրափակեց ռեժիսորը: