14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահն եղավ պատմական արգելոց- թանգարաններում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հնագիտական ժառանգության համար առանձնակի նշանակություն ունեցող հնավայրեր՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի տեղում պեղված բնակավայր, մայրաքաղաքի “Շենգավիթ” եւ “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարաններ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է պեղումների արդյունքներին, ինչպես նաեւ հնագիտական վայրերի պահպանության վիճակին ու խնդիրներին, դրանց շուրջ շրջայցի ժամանակ զրուցել հնագիտական արշավախմբերի ղեկավարների եւ հնավայրերի կառավարման պատասխանատուների հետ: Արարատի մարզի […]

Էլ ավելի է հայաթափվելու երկիրը. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում ընթացող 2013 թվականի բյուջեի քննարկումներին` վերլուծելով ԿԲ նախագահի բերած տվյալները: ‘ԱԺ-ում ընթանում են 2013թ բյուջեի նախագծի քննարկումները։ Ճիշտն ասած` կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։ Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական […]

Սպիտակցի Հայկո, Թաթուլ-մաթուլ, Լիլու-միլու…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին վրդովում է հայկական ռաբիզությունը, որն առկա է մի շարք ոլորտներում: ‘Հեռուստացույցով, փողոցում, ավտոմեքենայից՝ ամենուրեք ռաբիս կամ ցածրակարգ երաժշտություն է հնչում: Ռաբիսություն է գրեթե բոլոր ոլորտներում, տնավարություն, ‘քուչայական’ մակարդակ: Ես հիշում եմ անցյալ դարում՝ խորհրդային տարիներին, հեռուստատեսությամբ, ռադիոյով որքան հետաքրքիր, բովանդակալից, ուսուցողական հաղորդումներ կային՝ դասական երաժշտությանը, երգահանների կյանքին, ստեղծագործությանը նվիրված, հաղորդումներ երաժշտական […]

Պելեն ազատվել է աշխատանքից

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը լուծարել է աշխարհահռչակ ֆուտբոլիստների` Պելեի ու  Ֆրանց Բեկենբաուերի ղեկավարած փորձագիտական հանձնաժողովը, տեղեկացնում է  ИТАР-ТАСС-ը: Հանձնաժողովի պարտականությունները` բարձրացնել Մունդիալ-2014-ի հանդիպումների դիտարժանությունը, այսուհետ կատարելու է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հարցերով զբաղվող Կոմիտեն: Պելեն այդպես էլ ոչ մի անգամ չմասնակցեց այդ հանձնաժողովի նիստին: Նշենք, որ հանձնաժողով ստեղծելու գաղափարը առաջարկել էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ  Բլատերը 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ մի շարք հանդիպումներ, […]

Շնող գետին մի խառնեք ձեր կեղտաջրերը

“Վալլեքս” խմբի ընկերություններին պատկանող “Թեղուտ” ՓԲԸ -ն եւ նույն ընկերության կողմից ստեղծված “Մանես” հիմնադրամը պարբերաբար հայտարարություններ են տարածում Շնող գետի “մաքրման” աշխատանքների վերաբերյալ: Լուսանկարները փաստում են, որ Շնող գետի աղետալի վիճակն իրականում պայմանավորված է հենց այդ հանքարդյունաբերող ընկերության գործունեությամբ: Ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում) եւ […]

ՔԿՀ-ում մատը կտրելը կամ բերանը կարելը սովորական երեւույթ է. Հրայր Թովմասյան

“Այդպիսի դեպքերը տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրների ՔԿՀ-ներում: Դրանք նոր բաներ չեն”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով “Նուբարաշեն” ՔԿՀ-ում դատապարտյալի կողմից որպես բողոքի նշան մատը կտրելու փաստին` ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարն ասել է, որ դատապարտյալները կարող են շատ բաներից բողոքել, սկսած հենց դատավճռից, ինչը սակայն չի […]

Ո՞ւմ աչքի փուշն է ‘Արցախը’

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նախապես տեղեկացրել էր, որ ‘Պատանի սամբիստ-2012’ միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել հանրապետական մրցաշարի հաղթող՝ Ստեփանակերտի ‘Արցախ’ թիմը: Մերոնք մեկնեցին, ի դեպ ամբողջությամբ կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ծախսերով, մասնակցեցին, 24 թիմերի թվում գրավեցին ընդամենը 9-16 տեղերը, ինչը բնավ չի արտացոլում մեր թիմի իրական ուժն ու կարողությունը /սա, բացառապես վատ ու […]

“Ժառանգության” ղեկավարն արձագանքել է ԱԺ նախագահին

Հովիկ Աբրահամյանը, ով պատիվ էր արել գործող նախագահի փոխարեն իմ նամակին վերջապես, թեկուզ հռետորաբար, պատասխանել, հայտարարեց, թե պարոն Սարգսյանը չունի մրցունակ այլընտրանք: Նրա այդ ցանկությունն ինքնին մատնում է, որ այս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ցանկացած պետություն եւ իշխանություն պիտի ունենան այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով: Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի […]

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաեւ ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարեւորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Ինչո՞ւ է Ռոմնիի ընտրվելը վտանգավոր Հայաստանի համար

‘Ես ձայնս կտայի Օբամային, և ամերիկահայերին էլ կոչ եմ անում, որ ընտրեն Օբամային’,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին, ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Վերջինս հավանություն է տալիս ԱՄՆ ներկայիս նախագահ Բարակ Օբամային, քանի որ Ցեղասպանության ճանաչման գործում ամենաշատ քայլն արել է հենց նա: ‘Բոլորը խոստանում են, որ կճանաչեն Ցեղասպանությունը, սակայն ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի