Քաղաքային բնակչության կեսից ավելին բաժին է ընկնում Երևանին

2011թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված հերթական մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է: Այդ տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: 2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակչությունը մոտ երեք միլիոն է կազմել: Սա նշանակում է, որ բնակչության թվաքանակը նվազել է 194 157 մարդով՝ 2001թ. […]