15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ժիրայր Ավետիսյանի պատասխանը մտավորականներին

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող գրող Ժիրայր Ավետիսյանը անչափ զգացված է  մի խումբ մտավորականների կողմից նախօրեին իրեն ուղղված բաց նամակ-կոչից, սակայն Հայաստան վերադառնալն այս պահին նպատակահարմար չի համարում: Այս մասին հայտնում է գրողի հայաստանյան ներկայացուցիչ Արուսյակ Իգիթբաշյանը:

«Եկող տարի ես պլանավորում եմ իրականացնել մեծ ուղևորություն ԱՄՆ հայկական գաղթօջախներով: Ամեն օր սիրտս կեղեքվում է հայրենիքի կարոտից, սակայն արտերկրում բնակվող հայորդիների ազգապահպանման խնդիրը, որի լուծմանը հնարավորություններիս ներածին չափով փորձում եմ նպաստել այստեղի հայերի հետ հանդիպումների և նրանց ազգային գրականությանը հաղորդակից դարձնելու միջոցով, մայր հողում արարելուց պակաս կարևոր չէ: Չնայած ֆիզիկական հեռավորությանը, ես եղել և մնում եմ ձեզ հետ»,- ասված է Ժիրայր Ավետիսյանի` մտավորականներին ուղղված պատասխանում:

Հիշեցնենք 100-ից ավել մտավորականներ դիմել էինԱՄՆ-ում բնակվող երիտասարդ գրող, մի շարք հեղինակավոր միջազգային գրական մրցանակների դափնեկիր Ժիրայր Ավետիսյանին :

՛՛Այսօր մենք խոր ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք Ձեզ ոչ թե հայրենի հողում արարելիս, այլ օտարության մեջ դեգերելիս: Ձեր կողմից ստավող բոլոր գրական մրցանակները պետք է գան Հայաստան՛՛,- ասված էր հայրենիք վերադառնալու կոչում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ