Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան. բոց նամակներ Ձմեռ պապուն
Հարգելի ֆեյսբուքահայություն: Շաբաթ-կիրակի օրերին փոստը չէր աշխատում: Իսկ այսօր մենք շարունակում ենք մեր քաղաքական գործիչների նամակները Ձմեռ Պապիկին: Եվ այսպես Տիգրան Ուրիխանյանի նամակը:
՛՛Ձմեռ պապիկ ջան, ինչպես ասում էր իմ սիրած քաղաքական գործիչ Սըր Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը, վիզ 1000000 փող ա պետք՛՛
Հարգանքներով առաջադեմ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյան
Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը
՛՛Բարև, պարոն Ձմեռ պապ: Մինչև Ձեզ ձեռքով չբարևեմ, չեմ հավատա, որ Դուք գոյություն ունեք: Բայց քանի որ 2013-ին մուրազի վրա եմ, խոսք տուր, որ նախագահական ընտրություններում հաղթելու եմ: Միևնուն է խոսք տաս, թե չտաս, հետո ասելու եմ, որ խոսք ես տվել: Իմացիր, որ միասին այսբերգներ ենք շարժելու՛՛: Մնացածը կգրեմ mail-ով:
Հարգանքներով Րաֆֆի@Հովհաննիսյան. am
Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը
՛՛Բարև Ձմեռ: Դու հլը Լապլանդիայում որպես պապիկ կայացիր, հետո, նոր կգաս Հայաստան: Թեև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է և չկայացած պապիկների հետ համագործակցել: Օրինակ ՛՛12 ամիս՛՛ հեքիաթում, եթե հիշում եք, ձմեռը մի պահ իր դիրքերը զիջում է գարնանը և դեկտեմբերին ձնծաղիկներ են ծաղկում: Ինչ վերաբերվում է իմ բուն նամակին, մի երկու օր էլ սպասի կուղարկեմ՛՛:
ՀՀ հիմնադիր պապիկ Լևոն Տեր-Պետրոսյան
Սամվել Ալեքսանյանի նամակը
՛՛Ձմեռ պապի, ազիզ ջան, խնդրում եմ այնպես արա, որ ՛՛Կերֆուր՛՛ սումերմարկետների ցանցը չմտնի Հայաստան: Հակառակ Երևանը city-ից կվերածվի village-ի, ու իմ 7 երեխաները առանց օրվա հացի կմնան՛՛: Հարգանքներով Տիրի Սամվել Ալեքսանյան:
Ներկայացրեցինք քաղաքագետ Կարեն Քոչարյանի գրառումը՝ ֆեյսբուքից