20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Զգուշացեք ամանորյա զեղչերից. ՏՄՊՊՀ-ն ահազանգում է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում  վարչական վարույթներ է հարուցել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող ՛՛Արայ՛՛, ՛՛Տեխնոլայֆ՛՛ եւ՛՛Վեգա՛՛ խանութների նկատմամաբ:

 Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրերց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ Ամանորից առաջ հանձնաժողովը հետևում է խոշոր տնտեսվարողների գնային քաղաքականությանը

 ՛՛Արայ՛՛ եւ  ՛՛Տեխնոլայֆ՛՛  ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար: Ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝ ՛՛Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի  ակցիայի մասնակից: Ներկայացրեք sms հաղորդագրությունը ցանկացած ՛՛Արայ՛՛ վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ՛՛:

 Նմանատիպ հաղորդագրություն է ուղարկվել նաեւ ՛՛Տեխնոլայֆ՛՛-ի կողմից: Առաջին հայացքից շահավետ թվացող առաջարկն իրականում չի գործել, ակցիան տարածվել է միայն հատուկենտ ապրանքների վրա:

 ՏՄՊՊՀ նախագահի խոսքով,  վարչական վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը ՛՛Վեգա՛՛ խանութի կողմից Ամանորին ընդառաջ հայտարարված 110 տոկոս զեղչը նույնպես հայտնվել է հանձնաժողովի դիտակետում: Արտակ Շաբոյանի խոսքով, հանձնաժողովն արդեն իսկ դիմել է խանութին՝ պարզաբանումներ ներկայացնելու այս անհավանական զեղչի վերաբերյալ:

 Նրա խոսքով,  ապրանքի գովազդման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը համարվում է հասարակության մոլորեցնելու փորձ:    

՛՛Նախատոնական օրերին, կարծում եմ նմանատիպ խախտումներ էլի կլինեն, զեղչերի հետ կապված պետք է զգույշ լինել՛՛,-նշեց Արտակ Շաբոյանը՝ հորդորելով քաղաքացիներին, ահազանգել ՏՄՊՊՀ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ