Արտաքին քաղաքական հաջողությունների յոթնյակը
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության առումով բավական հաջող տարի է ունեցել:
՛՛Նախ այսօր շատ է գնում այդ վեճը Եվրասիական միություն, թե Եվրամիություն, Հայաստանը բավական հաջող է վարում այդ քաղաքայկանությանը, սա թիվ մեկ հաջողությունն է՛՛,-ասաց Գրիգորյանը: Մեկ այլ առաջընթացային քայլ էր այն, որ մի քանի օր առաջ Հայաստանը ստորագրեց Եվրոպա մուտքի վիզաների դյուրացման պայմանագիր:
ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունները, ՌԴ-ի ու ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը ևս Գրիգորյանը գնահատեց դրական:
Ինչ վերաբերում է Սաֆարովի գործին, ապա, քաղաքագետի խոսքով, հայերը բավական միամիտ ու խելոք ժոովուրդ են և կարծում են, թե Սաֆարովի գործն ու դրանից հետո առաջացած աղմուկը կապված է միայն Ադրբեջանի սխալի հետ: Սակայն Գրիգորյանն այլ տեսակետ ունի: Նրա խոսքով՝ այստեղ ևս Հայաստանը շատ լավ աշխատեց ու միջազգային հանրության արձագանքն էլ այսպիսի բուռն եղավ:
՛՛Տարբեր եկրների վարչապետներն ու արտգործ նախարարներն էին այցելում Հայաստան, ինչը ևս մեր հաջողությունն է՛՛,-եզրափակեց քաղաքագետը: