03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոյկոտել են լավագույն մարզիկների ընտրությունը . ընտրական ՛՛ցուփ ցվանգը՛՛

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով` որոշվեցին մրցաշրջան – 2012-ի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ:

Քվեարկության արդյունքում առաջին տեղում է հայտնվել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որին հաջորդել են Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալներ նվաճած Արթուր Ալեքսանյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Տասնյակից դուրս է մնացել Հենրիխ Մխիթարյանի անունը:

armsport.am-ը հաղորդում է, որ որևէ թղթակից հարցմանը չի մասնակցել և անհասկանալի է, թե ինչ սկզբունքներով է իրականացվում քվեարկությունը, ինչպես են ընտրվում հավակնորդները ու վերջապես ովքեր իրավունք ունեն մասնակցել քվեարկությանը: Այս ամենը մտահոգել է  մի շարք այլ ԶԼՄ-ների, որոնք ևս այս տարի չեն ցանկացել մասնակցել քվեարկությանը:

Այսպիսով, լավագույններն են.

 1. Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ
2. Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ
3. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրամարտ
4. Լևոն Արոնյան շախմատ
5. Երջանիկ Ավետիսյան հրաձգություն
6. Հովհաննես Դավթյան ձյուդո
7. Վլադիմիր Հակոբյան շախմատ
8. Հարություն Մերդինյան մարմնամարզություն
9. Արման Երեմյան թայեքվոնդո

 Լուսանկարը՝ aravot.am-ի

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ