11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արմենն ու Ստյոպան` ամենաակտիվը, ՕԵԿ-ն` ամենաբացական. քարոզարշավ

Նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը համացանցում ևս դեռ չի մեկնարկել: ”Այս տարի ընտրությունները շատ տարօրինակ են, քանի որ ոչ մի ձևով չի սկսվում քարոզարշավը, այդ թվում և համացանցում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հումորով նշեց, որ ակնհայտ քարոզարշավը սկսել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրման ցանկության մասին:

Նախագահական ընտրությունների նախաշեմին համացանցը, մասնավորապես Ֆեյսբուքը ակտիվորեն օգտագործվում էր ԲՀԿ-ի կողմից, սակայն ԲՀԿ առաջնորդի` ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ-ի ակտիվությունն ընդհանրապես նվազել է: ՀՀԿ-ն ավելի ակտիվացել էր` կապված դեկտեմբերի 15-ին կայացած համագումարի հետ: Իսկ ՀԱԿ-ը միշտ ակտիվ է ընդդիմադիր գծով: ”Այսինքն` կա այն ակտիվությունը, որն առկա է քաղաքական դաշտում”,-նկատեց ՏՏ փորձագետը: 

Հարցին, թե ընդհանրապես և ոչ թե նախագահական ընտրությունների մասով ով է ավելի ակտիվ համացանցում և սոցցանցերում, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ամենաակտիվները ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի երիտասարդական թևերն են: ”ՀԱԿ-ն ունի ինչ-որ քանակի ակտիվիստներ, նույնն էլ ”Ժառանգությունը”, սակայն նրանք ակտիվ են` ելնելով ոչ այնքան կուսակցական, որքան գաղափարական պատկանելությունից”,-ընդգծեց նա: Համացանցի ամենաբացակայող կոչումն, ըստ փորձագետի, պետք է տրվի ՕԵԿ-ին: Մինիմալ ակտիվություն է ծավալում նաև ՀՅԴ-ը: 

Սամվել Մարտիրոսյանն ասաց նաև, որ կան կոնրետ անձինք, ովքեր բավական ակտիվ են Ֆեյսբուք սոցիալական ցանցում: ”Օրինակ` Ստեփան Սաֆարյանը, Արմեն Աշոտյանը, մի քանի անձինք կան, որ լինելով կուսակցական վերնախավից, շատ են ակտիվ, բայց նրանք քիչ են, հիմնականում երիտասարդությունն է”:

Սա ևս իր օբյեկտիվ պատճառներն ունի: Մարտիրոսյանի ներկայացմամբ` կուսակցական ակտիվը քիչ է օգտվում համացանցից կամ այնտեղ ակտիվ գործունեություն ծավալում, քանի որ այդ գործընթացն իսկապես բարդ է: ”Երբ լավ չես օգտագործում, ավելի շատ խնդիրներ են առաջանում, ու ամեն մեկը չէ, որ դիմանում է քաղաքական այդ ճնշմանը”,-բացատրեց Սամվել Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ