03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաղդասարովը հասավ կովերին. Ժողովուրդ

Հրազդանի “Միկա ցեմենտ” գործարանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գործարանն ունի նաեւ անասնապահական ֆերմա, եւ այս օրերին տնօրինությունը վաճառքի է հանել կովերին: Տեղեկություն կա, որ Հրազդանի “Միկա ցեմենտ”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է վաճառել նաեւ ողջ գործարանը:

Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին, որն ասաց. “Գործարանի վաճառքի հետ կապված՝ Ձեզ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա իմ գործը չէ: Իսկ ինչ վերաբերում է կովերի վաճառքին, ապա նման բան չկա”:

Օգտվելով առիթից՝ տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչու մի քանի տասնյակ աշխատակիցների ազատեց աշխատանքից: “Ես ոչ ոքի աշխատանքից չեմ հեռացրել, այլ իրենց հետ մեր պայմանագիրն ավարտվել է, ընդամենը այդքանը”,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ