18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ քաղաքացու ոդիսականը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” օրաթերթը վերջերս անդրադարձել է ՀՀ քաղաքացի, փաստաբան Սամվել Տոնյանի ոդիսականին: Ներկայացնում ենք հոդվածը ամբողջությամբ: «Ոչ վաղ անցյալում օտարության ճամփան բռնեց մեր հայրենակիցներից եւս մեկը՝ Սամվել Տոնյանը: Մարդ, ով իր լուման ունի Արցախյան պատերազմի հաղթանակում, իրավաբան, ով, սակայն նաեւ իր սեփական միամտության զոհը դարձավ: Արցախյան հերոսամարտի մասնակից, իրավաբանական հմուտ գիտելիքներով փաստաբան եւ հաջողակ գործարար, […]

Արգամիչի կոնֆիդեցիալ հանդիպումը . 168 ժամ

Երեկ նորաբաց Թուֆենկյան հյուրանոցառեստորանային համալիրի երկրորդ հարկում կոնֆիդենցիալ հանդիպում է տեղի  ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի միջեւ: Այդ հանդիպումը կոնֆիդենցիալ է այնքանով, որ դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, եւ հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում: Չնայած կարելի է ենթադրել, որ դրանք […]

Հերթական արջի ծառայությո՞ւնը. Հրապարակ

Երեկ Երեւանի երթուղային տաքսիների գծերը “նայողները” հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին եւ առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր: Փոխարենը վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին, մեկ օրով, ազատել գծատերերին տրվող օրավարձից: Այս մասին թերթին  պատմեց թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկը, որը, հասկանալի պատճառներով, խնդրեց չհրապարակել իր անունը:

Տարոնին կփոխարինի՞ Ծառուկյանը.168 ժամ

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձեւաչափով, այլ ավելի “քաղաքակիրթ”  դրսեւորմամբ: Ըստ այդմ, ԲՀԿ-ն ոչ թե կստանա պորտֆելներ ապագա  կառավարությունում, այլ Երեւանի քաղաքապետի պաշտոնը:  Քաղաքագիտական իմաստով՝ ԲՀԿ-ն չի կարող մաս կազմել կոալիցիային, քանի որ չի սատարել […]

ՕԵԿ-ը պարտք ունի. Ժողովուրդ

Իշխող կոալիցիայի անդամ “Օրինաց երկիր” կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է` այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք: Թերթինհայտնի դարձավ, որ փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի […]

Ուզում եմ, որ իմանաք՝ ձեզ առաջնորդելը մեծագույն պատիվ ու երջանկություն է:. Սերժ Սարգսյան /վիդեո, ֆոտո/

Երեւանի հանրահավաքում ելույթ ունենալով Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ այս պայքարում  ինքը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը հանուն փոփոխությունների սկսած  պայքարը մինչեւ վերջ հասցնելու կամք ու եռանդ ունի: թեկնածուն համողված է որ անեւ բոլորը ունեն նման ցանկություն: “Այն կանայք ու տղամարդիկ, որոնց ես հանդիպում եմ այս օրերին, մեր երկրի բոլոր անկյուններում: Զավակին բանակ […]

Առողջ Անդրիաս Ղուկասյան կունենա նրա ընտանիքը/վիդեո/

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում տեսակցել  հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: “Համ էլ էսօրվա առիթը ուրիշ է”,-ասաց Աշոտյանը: Նշենք, որ նա Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  մասնակցում էր  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի եզրափակմանը:  Այնուամենայնիվ նախարարը առողջություն մաղթեց հացադուլավոր թեկնածուին եւ հույս ունի, […]

Գնանք քվեարկելու եւ տեր լինենք մեր երկրին. Սերժ Սարգսյան

Փետրվարի 15-ին ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարաշավը ավարտեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ներկայացնում ենք նրա ելույթը ամոբողջությամբ:   “Բարի երեկո, Հայաստա՛ն, Բարի երեկո, Երեւա՛ն, Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ, որ սատարում եք: Շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալ եմ մեկ ամիս շարունակ ակտիվ աշխատելու, Հայաստանի ողջ տարածքում ծրագրեր, […]

Ինչ կապ ունի Անդրիասը Քոչարյանի հետ

Նախագահի թեկնածու, հացադուլը որպես պայքարի միջոց ընտրած Անդրիաս Ղուկասյանն այսօր Henaran.am-ի  խնրանքով անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի հետ իր ունեցած հարաբերություններին: Ըստ որոշ տեղեկությունների, Անդրիաս Ղուկասյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով, կարծիքներ են հնչում, թե թեկնածուն երկրորդ նախագահի ‘’մարդն է’’: Անդրիաս Ղուկասյանը մեզ հետ […]

Դարձյալ “հաճախորդներ”

Կուսակցության կանոնադրական պահանջները խախտելու, կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը անտեսելու, կուսակցությանը և կուսակցության նախագահին վարկաբեկելու և պատվերով կուսակցությունը կազմաքանդելու փորձ կատարելու համար կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը, 15 փետրվարի 2013թ. հրավիրված մամլո ասուլիսում, հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու,  կուսակցության նախագահին վարկաբեկելու հերթական պատվերն է կատարել: Նա հայտարարել է, թե իբր  կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի