28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը եւ ”Ժառանգական” Անահիտ Բախշյանը

”Ժառանգության” կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը դասադուլ անող ուսանողներին այն դադարեցնելու կամ շարունակելու կոչ չի անում: ”Ես ոչ դադարեցնելու, ոչ շարունակելու կոչ չեմ անում, դա իրենց որոշելիքն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը: Հարցին` ուսանողների դասադուլը մոտիվացվում է քաղաքական պահանջով, ինչո՞ւ տիկին Բախշյանը որեւէ դիրքորոշում չի հայտնում, պատասխանեց. ”Դա ուսանողների, երիտասարդների Սահմանդրական իրավունքն […]

Քանի դեռ ուշ չէ, հայտարարեք , որ դեմ եք դասադուլին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ”Ժառանգության” անդամներին դադարեցնել դասադուլը: ”Հարգարժան պարոն ՀովհաննիսյանԽոսքս ուղղում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր կողմնակից իմ շատ լավ ու բարի ընկերներին՝ Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին, Դավիթ Սանասարյանին և մնացած իմ ընկերներին։ Ես հարգում եմ Ձեր պայքարը և շատ հարցերում համաձայն եմ ձեզ հետ։ Բայց խնդրում […]

Չի կարող լինել. Արթիկի քաղաքապետը` յուր հրաժարականի մասին

Սոցցանցերում եւ մամուլում տեղական իշխանությունների հնարավոր հրաժարականների մասին վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները շարունակվում են: Որոշ տեղեկությունների համաձայն, հրաժարականի դիմում է պատրաստվում ներկայացնել Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Արթիկում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ստացել է 4004 քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 4920 քվե: Henaran.am-ը փորձեց ճշտել Արթիկի քաղաքապետից: Արսեն Աբրահամյանը հերքեց, որ ինքը ազատման դիմում է գրել կամ […]

Չեխահայ համայնքի ներկայացուցիչները տապալել են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական ակցիան /ֆոտո/

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում այսօր Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանա-չեխական միության  կողմից՝ մի շարք ազերի գործարարների եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անց է կացվում հիշատակի միջոցառում՝ նվիրված Խոջալիի դեպքերի 21-ամյա տարելիցին: Հրապարակի անկյուններից մեկում տեղադրվել են 2 վրաններ, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Ի տարբերություն 2012թ. ձախողված միջոցառման, որն ավելի առեւտրական-գովազդային ակցիա էր, վրաններից մեկում բաժանում են միայն […]

Թեկնածուները չեն խախտել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը` 14.01.2013թ.-18.02.2013թ. ժամանակահատվածի համար:  ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բանկերի կողմից տրամադրված Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների […]

Ոստիկանությունը մտահոգ է եւ զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունն իր խոր մտահոգությունն է հայտնում „Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր կողմնակիցների գործողությունների, ինչպես եւ զանգվածների կառավարման մեթոդաբանության, վիճելի խնդիրների քննարկման հրամայական անհրաժեշտությանը այլ ապօրինի գործողություններով արձագանքելու առնչությամբ, եւ հորդորում է Ր. Հովհաննիսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչներին՝ անհապաղ դադարեցնել ապօրինություններ հրահրելը, բախման վտանգներով հագեցած միջոցառումների կազմակերպումը: ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ հավաքների ազատությանը […]

Հայաստանի նախագահին շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը:  “Ձերդ Գերազանցություն, Մեծարգո Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի՝ Ձեր նկատմամբ կրկին ցուցաբերած վստահությունը վկայում է պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նախկինում Ձեր իրականացրած աշխատանքների բարձր գնահատականի մասին: Վերջին տարիներին Հայաստանը հաստատուն կերպով ընթանում […]

Բարեւ-ը տանելու է քաղաք ու գյուղ /վիդեո, ֆոտո/

Երեւանի Ազատության հրապարակում կիրակի` փետրվարի 24-ին կայացած ՀՀ  նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  նախաձեռնած հավաքը կարճ տեւեց: Միայն ելույթ ունեցավ նա, քանի որ հանրհավաքը արտոնված չէր: Թեկնածուն շնորհակալություն ահյտնեց ոստիկաններին, որ թույլատրեցին նրան ելույթ ունենալ եւ ապահովվեցին էլեկտրաէներգիայով: Իսկ արտոնված հանրահավաք կլինի փետրվարի 28-ին ժամը 17-ին: “Այս հավաքի համար մենք մի փոքր ուշացանք, […]

Խաչիկյանի փաստաբանը ծանուցագիր չի ստացել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը  Henaran.am– ի հետ զրույցում ասաց, որ դեռ ծանուցագիր չեն ստացել,թե երբ է դատական առաջին նիստը: Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ առաջին նիստը մարտի 5-ին է: “Չեմ կարող ասել, “Դատալեքսում” էլ դրված չի, փետրվարի 21-ին պիտի նշանակվեր նախնական […]

Էջմիածնի քաղաքապետը քաղաքակիրթ է աշխատել

էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի վարիչ Վարդան Վարդանյանը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե հաշվի առնելով համայնքապետերի հրաժարականների մասին բարձրացող ալիքը, պատրաստվո՞ւմ է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վայր դնել լիազորությունները` կոռեկտ չհամարեց: Նշենք, որ այս համայնքում Սերժ Սարգսյանին  հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ինչ ա նշանակում ձայներ չապահովել: Քաղաքապետը եղել է շտաբի պետ, մարդկանց այդ ընթացքում, քարոզարշավը նկատի ունեմ, փորձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի