18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանն Իվանիշվիլիին խոստացել է վերանորոգել հայկական եկեղեցիները, Իվանիշվիլին Էրդողանին` Բաթումիում մզկիթ կառուցել

Նախօրեին Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Բաթումիում մզկիթի կառուցման հարցը շուտով լուծված կլինի, հաղորդում է “Грузия-online”-ը: Իվանիշվիլին, սակայն, չի հստակեցրել` խոսքը Ազիզե մզկիթի մասին է, թե` ոչ, որն այրվել էր 50-ականներին եւ որի տեղում բնակելի շենք է կառուցվել:  Միաժամանակ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել […]

Մենք բոլորս պետք է հաշտվենք…Արման Մելիքյան

‘’Մոտ 1 մլն 260 հազար ընտրողներ Հայաստանում չեն, ինչը ընտրացուցակներում ներառվածների 50 տոկոսն է, իսկ լավագույն դեպքում ֆիզիկապես ներկա է 1 մլն 250 հազար ընտրող’’,-այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը: Բանախոսը նշեց, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն, քվեատուփին կմոտենա ընտրողների 56 տոկոսը: Ցուցանիշն, ըստ թեկնածուի` Հայաստանում մնացած քաղաքացիներին է […]

Էպոսագետ թեկնածուն մրսե՞լ է Պետրոսի մոտ

ՀՀ նախագահի թեկնածու, էպոստագետ Վարդան Սեդրակյանը հիվանդության պատճառով այսօր չներկայացավ մամուլի ասուլիսին: “Երեկ, “Կենտրոն”-ի Պետրոսի մոտից եկա, վատացա եւ պառկեցի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: “Պետրոսի մոտ ե՞ք մրսել”` մեր հարցին ի պատասխան նշեց, որ մինչ այնտեղ գնալն էլ հիվանդ էր, “Պետրոսի մոտ խորացավ”: Թեկանծուն նաեւ հրաժարվել է մասնակցել “Երեւան” հեռուստաընկերության “Կարծիքների խաչմերուկ”-ին: “Երկու օր տանը […]

Դիտավորյալ հպվել է ամուսնացած Դիաննային

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք` Արմեն Ա.-ի:   Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա ¼ հասցեում գործող “Այզբերգ” կարաոկե ակումբի պարասրահում պարելու ընթացքում մի քանի անգամ դիտավորյալ հպվել է նույն սրահում պարող Դիաննա […]

Քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի  նիստը: Նիստում քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. “Սահմանային անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են […]

Թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող  հաշվարկի  մեթոդաբանությունը Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական […]

ԵՄ-ը պատասխանել է Իլհամ Ալիեւին

Փետրվարի 14-ին Եվրամիությունը հանդես է եկել այս շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ հայտարարությամբ` Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտման վերաբերյալ: Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն դատապարտեցին ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի եւ Տոֆիկ Յագուբլուի ձերբակալությունները եւ պահանջեցին նրանց անհապաղ ազատ արձակել:  “ԵՄ-ը վերստին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել այդ 2 ընդդիմադիրներին, ինչպես նաեւ […]

Րաֆֆին անամոթ եւ տմարդի է.168 ժամ

“Րաֆֆի Հովհաննիսյաննն անամոթ եւ տմարդի հայտարարություններ է անում: նա անումէ իշխանամետ, իշխանահաճո հայտարարություններ եւ մարդիկ, ցավոք սրտի, դրան ուշադրություն չեն դրաձնում”,-ասել է ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով վերջերս հարցազրույցներից մեկում նախագահի թեկնածուի այն հայտարարության մասին, որ “Ժառանգության” անդամները 2008թ. մարտի 1-ին կանգնել են ընդդիմության եւ Ոստիկանության միջեւ եւ թույլ չեն տվել, […]

Ծանր ընտրությունը դեռ առջեւում է. Ժամանակ

Թերթը վերլուծել է հետընտրական քաղաքական հնարավոր զարգացումների սցենարները, ընդգծելով դրանց կարեւորությունը առաջիկա 5 տարիների քաղաքական վեկտորի ընտրության առումով. ինչպիսի ընտրություն կանի նախագահ Սարգսյանը: Թերթը մատնանշում է ընտրությունը 2 բեւեռների միջեւ` քրեաօլիգարխիկ պահպանողական եւ հակաօլիգարխիկ: “Օլիգարխիկ պահպանողական թեւի համար կոնսոլիդացիոն գործընթացը կարեւոր է, քանի որ հետընտրական շրջանում այս թեւը անխուսափելիոերն հայտնվելու է թիրախի դերում: Ընդ որում, […]

Էպոսագետին հարեւանները ”ոսկե ձկնիկի” պառավի հետ են համեմատում

Henaran.am-ի թղթակիցն այսօր ուշագրավ զրույց է ունեցել Քանաքեռի բնակիչների հետ: Քանաքեռցիները մեր թղթակցին ասել են, թե նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ‘’ձայն տվողը չեն’’: Վարդան Սեդրակյանի հարեւաններից պարզեցինք, որ Սեդրակյանը ’’փակ մարդ է’’ եւ ոչ ոքի հետ չի շփվում: Փոխարենը թեկնածուի հարեւանները դրական արտահայտվեցին նրա ընտանիքի մասին`նշելով, որ Սեդրակյանը համեստ կին եւ լավ երեխաներ ունի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի