16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին շնորհակալ է “Բարգավաճին”` իր պայքարին միանալու համա՞ր /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, այսօր` փետրվարի 28-ին ժամը 17.00-ից հանրահավաք է հրավիրել “Ժառանգության” առաջնորդը:

Րաֆֆի Հովահննիսյանը ողջունեց դասադուլավոր ուսանողներին, ովքեր չեն ընդունում փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով` բուհերում կուսակցականություն չի լինելու:

“ՀՀ 3-րդ նախագահը եւս պետք է  դուրս գա համալսարանից /նկատի ունի Սերժ Սարգսյանին, ով ԵՊՀ խորհրդի նախագահն է-խմբ./: Ապրիլի 9-ին նա պետք է վայր դնի իր լիազորությունները, ապա կմտածենք, թե արդյոք պետք է, որ նա մնա համալասարանի խորհրդի կազմում”,-ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆին շնորհակալություն հայտնեց սոցցանցերի ներկայացուցիչներին` աշխույժ մասնակցության համար, սակայն հորդորեց նրանց տներում նստելու, համակարգիչներով զբաղվելու փոխարեն գալ հանրահավաքի:

“Հրապարակային պիտի տանենք մեր շարժումը, եկեք այստեղ”,-կոչ արեց եւ հարցրեց ներկաներին, թե արդյոք պատրաստ են երկարտեւ պայքարի, որը կարող է տեւել մեկ ամիս կամ միգուցե մեկ տարի:

 “Այո, այո, պատրաստ ենք ինչքան որ պետք է”,- գոռացին հավաքվածները: Այնուհետ Րաֆֆին հարցրեց` պատրաստ են, որ այսուհետ ՀՀ-ում պետք է  քաղաքական եւ քաղաքացիական օրակարգը միասին կերտվի: Պատասխանեցին` այո: Հովհաննիսյաննն ընդգծեց, որ այսուհետ իր բոլոր որոշումները պետք է հենց այսպես կայանան` ժողովրդի հետ խորհրդակցելով: Նա նաեւ հայտարարեց, որ վաղը ՀԱԿ-ի հետ միասին պետք  է հարգեն մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Նշենք, որ վաղը հրապարակային ասուլիսից հետո` ժամը 13.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը “Մարտի 1-ի” զոհերին իր հարգանքի տուրքը կմատուցի Մյասնիկյանի արձանի մոտ: “Շնորհաակություն եմ հայտնում բոլոր ուժերին` “Դաշնակցությանը, ”Բարգավաճին”, ովքեր միանում են այս պայքարին”,-նշեց նա:

Ելույթի վեջում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտի 2-ին ժամը 17.00-ին կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում եւ հենց այստեղ ինքը կտա մի շարք հարցերի պատասխանները, այդ թվում կներկայացնի իրենց հետագա գործողությունների ծրագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ