29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյան 58.0%, Րաֆֆի Հովհաննիսյան` 33.0%. եթե ընտրությունները տեղի ունենային անցած շաբաթ

Եթե ընտրությունները տեղի  ունենային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58.0%,որը 10.6%-ով ցածր է 2013թ.-ի հունվարի հարցման տվյալների համեմատ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը`33.0%, որն ավել է նախորդ հարցման տվյալներից 12.2%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը`ներկայացնելով TNS opinion-ի անցկացրած հարցուները: “Այժմ մենք տեսնում ենք,որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ […]

Տեր-Պետրոսյանը` բացահայտ Բագրատյանի դեմ

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ պատեհ ժամանակ տվեց իր հարցազրույցն ու հայտարարեց, որ ՀԱԿ-ը վերածվելու է կուսակցության: ”Հիմա հարմար պահ չի, հիմա ոչ հնարավոր է լրջորեն քննարկել, զբաղվել այդ հարցով, անձամբ ես զբաղված եմ Հրանտ Բագրատյանի քարոզարշավով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Նա հիշեց, որ նախկինում էլ է […]

Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել… Պարույրը` Վահանին

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուք սոցիալակն ցանցի իր էջում պատասխանել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը` կապված իր դեմ իրականացված մահափորձի  եւ Հայրիկյանի առաջ քաշած ռուսական հետքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր.’’ Արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք’’: Պարույր Հայրիկյանը, մասնավորապես, գրել է. ’’Այսօր իմացայ, […]

Իրանի նախագահը 2-րդ անգամ է հարձակման ենթարկվել Եգիպտոսում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոս կատարած իր այցի ընթացքում 2-րդ անգամ է հարձակման ենթարկվել սիրիական ընդիմության կողմնակիցների կողմից, հաղորդում է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքը: Ահմադինեժադը ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, երբ հանկարծ նրան է մոտեցել ագրեսիվ տրամադրվածությամբ մի անձնավորություն, ով, հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել հյուրերի մեջ: Նախագահի թիկնապահները եւ եգիպտացի […]

Սերժ Սարգսյանին խնդրեցին ամուսնացնել գյուղի տղաներին

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն առաջարկեց փոխել ձեւաչափը: Ըստ թեկնածուի` ինքը միշտ ներկայացնում է ապահով Հայաստանի իր պատկերացումները, որից հետո հանդիպումը շարունակվում է հարց ու պատասխանի տեսքով: Այս անգամ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախ պատասխանել հարցերին, հետո անցնել նախընտրական ծրագրին: Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը առավոտյան հասցրել է լինել […]

ՐաՖՖի Հովհաննիսյանի շտաբը կքննարկի Հայրիկյանի նամակը

ՐաՖՖի Հովհաննիսյանի շտաբը կքննարկի Հայրիկյանի նամակը: Այս մասին քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի ընդդիմադիր թեկնածուներին ուղղված նամակին, ասաց նապխագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսանկ Հովսեփ Խուրշուդյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Գեղարքունիքի մարզում քարոզարշավ է իրականացնում, որը, Խուրշուդյանի խոսքով, շատ հաջող է ընթանում: Րաֆֆի Հովհնանիսյանի մամլո խոսնակի […]

ԱՄՆ-ի 5 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարված /վիդեո/

ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Քոնեքթիքուտ, Մեն եւ Ռոդ Այլենդ նահանգների  նահանգապետերն արտակարգ դրություն են հայտարարել` կապված “Նեմո” ձյունախառն փոթորկի հետ, որը վրա  է հասել երկրի հյուսիս-արեւելյան նահանգներին: Այս նահանգներում ժամանակավորապես արգելված է մեքենաների երթեւեկությունը, իսկ մարդկանց խորհուրդ  է տրվում դուրս չգալ տներից, հաղորդում է “Reuters”-ը: “CNN”-ի տվյալներով` 500 հազար մարդ արդեն իսկ մնացել է առանց էլեկտրականության: Բազմաթիվ […]

Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը ծանր հետեւանքներ կունենա. Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար

2 իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմանն անդրադառնալով` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տաբյորն Յագլանդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. “Ես մտահոգված եմ Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ բողոքի ակցիաներում ոստիկանության դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Հատկապես մեծ մտահոգություն ունեմ փետրվարի 4-ին  Տոֆիկ Յագուբլուի եւ Իլգար Մամեդովի ձերբակալությունների վերաբերյալ` կապված Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերի հետ: […]

Սա լուրջ հարց է. Բագրատյանը` Հայրիկյանի առաջարկի մասին

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մեկ միասնական թեկնածուով հանդես գալու մասին Պարույր Հայրիկյանի նամակից հինգ րոպե առաջ է տեղեկացել: Այս մասին Henaran.am-ի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց Հրանտ Բագրտյանը: Մենք հետաքրքրվեցինք, թե հակվա՞ծ է արդյոք պարոն Բագրատյանը նման զարգացման: ”Ինձ հինգ րոպե առաջ են ասել, սա լուրջ հարց է, պետք է քննարկել: […]

Սաակաշվիլի. Աշխարհում սրա նախադեպը չի եղել, որպեսզի նախագահին թույլ չտան հրապարակային ելույթ ունենալ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այնուամենայնիվ, ուրբաթ երեկոյան ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Նախապես ծրագրվում էր, որ նա ելույթ կունենա Ազգային գրադարանում, սակայն ամբոխը թույլ չի տվել, որ նա ներս մտնի: Արդյունքում ելույթի հեռարձակումը կազմակերպվել է նրա նստավայրից, հաղորդում է “Интерфакс”-ը: Սաակաշվիլին ափսոսանք է  հայտնել, որ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ ոչ խորհրդարանում, ոչ էլ գրադարանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի