Դաջվածքի սրահ` եկեղեցում
Միչիգանցի քահանա Սթիվ Բենթլին իր եկեղեցում դաջվածքի սրահ է բացել, գրում է “The Flint Journal”-ը: Այս կերպ նա հույս ունի եկեղեցի բերել այն մարդկանց, ովքեր իրենց լավ չեն զգում ավանդական եկեղեցական միջավայրում:
Քահանայի կարծիքով` դաջվածքներն անվնաս են բարոյականության տեսանկյունից: Պարտադիր չէ դրանք կապել թմրանյութեր օգտագործելու հետ: Ինքը` քահանան, ունի 2 դաջվածք, որոնցից մեկն արվել է եկեղեցու սրահում: Եկեղեցու մշտական հաճախորդների թիվը հասնում է հազարի, իսկ հանգստյան օրերի պատարագներին գրեթե 500 մարդ է այցելում:
Բենթլիի խոսքով` դաջվածքի սրահը շատ մարդկանց է գրավում, սակայն այնտեղի բոլոր հաճախորդները չեն մտնում եկեղեցի: Բացի սրահից, քահանան նաեւ ոչ ավանդական այլ միջոցների համար է օգտագործում եկեղեցին: Օրինակ` թույլ է տալիս այնտեղ անցկացնել մարտեր առանց կանոնների, ինչպես նաեւ օգտագործել եկեղեցին որպես մեքենաների վերանորոգման վայր: