15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուգո Չավեսի մահը թաքցրել են դեկտեմբերի՞ց

Բժիշկները գրանցել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի գլխուղեղի մահը դեռեւս դեկտեմբերի վերջին: Այս մասին “NTN24″ հեռուստաալիքին  է հայտնել Ամերիկյան երկրների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը: Նա պնդում է, որ 4 օր առաջ Չավեսին անջատել են կյանքն արհեստականորեն երկարաձգող սարքից: Կոչեսի խոսոքով` դա պարզապես չեն ցանկացել Կուբայում անել:

Դիվանագետը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին հերքել իր բառերը` ցույց տալով Չավեսին: Նրա կարծիքով` նախագահական նոր ընտրությունների մասին հնարավոր է, որ հայտարարեն արդեն այսօր կամ վաղը, ինչն էլ կվկայի նախագահի վիճակի մասին տեղեկությունների կեղծ լինելը:

Նշենք, որ Կոչեսը հրաժարական է տվել հունվարին` այն բանից հետո, երբ քննդատել էր Ամերիկյան  երկրների կազմակերպությանը` Չավեսի ` պաշտոնի անցնելու ժամկետը տեղափոխելու վենեսուելական իշխանությունների հետ համաձայնելու համար: 

Նախորդ շաբաթ Չավեսը վերադարձել է Վենեսուելա` Կուբայում վիրահատվելուց հետո: Կառավարությունը հայտարարել էր, որ նախագահը դեռեւս շնչառական խնդիրներ ունի` հետվիրահատական բարդությունների պատճառով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ