16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հախվերդյանը պահանջում է . Րաֆֆու հանրահավաքը մեկնարկեց /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” հանրահավաքը: Ժամանեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սկզբում ելույթ ունեցան մի քանի երիտասարդներ, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները կեղծված են եղել եւ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրանք համամիտ են, որ իշխանափոխություն պետք է լինի եւ նշեցին, որ այդ նպատակով հայտարարված դասադուլին եւս կողմնակից են: Այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ այստեղ գտնվող զոհված զինծառայողների մայրերին եւ համբուրեց նրանց: Այնուհետ ներկաներին ողջունեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը: 

Երգահանը համամիտ է, որ ընտրակեղծիքներ են եղել եւ որ իշխանափոխություն է հարկավոր: Նա հեգնանքով խոսեց Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ԿԳ եւ մյուս նախարարների մասին: Հախվերդյանը նաև խոսեց ԼՂՀ-ի մասին. Արցախն Ադրբեջանի նահանգ անվանեց:

 

Այստեղ են եկել քաղաքացիներ Երեւանի տարբեր թաղամասերից: Նրանք արդարության կոչերով պաստառներ են պարզել: “Ռադիոհայ” ՍՊԸ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ասաց, որ լրագրողների հետ կզրուցի հանրահավաքից հետո: Նախորդ հանրահավաքին ներկա էր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսնակ Կարինե Հարությունյանից հետաքրքվեցինք, թե արդյոք այս հանրահավաքին էլ է գալու. “Եթե գա, կտեսնեք”,-ասաց նա:

Henaran.am-ի թղթակիցը հանրահավաքին նկատել է Վարդան Պետրոսյանին, Տիգրան Խզմալյանին: Վարդան Պետրոսյանը մեզ ասաց, որ հնարավոր է` բեմից ողջունի ժողովրդին եւ այնտեղից ասի իր խոսքը, բայց դեռեւս չի ցանկանում  զրուցել լրատավամիջոցների հետ, քանի որ ուշադիր հետեւում է հանրահավաքին:

Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է Henaran.amի թղթակիցը, այս պահին ելույթ է ունենում “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով հայտարարեց, որ այս շարժումը միայն համահայաստանյան չէ: “Բարեւի հեղափոխությունը տարածվել է նաեւ սփյուռքում”,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ