16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Ռուբեն Հակոբյան

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտված քննարկումից հետո ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ վիճելի հարցեր կան, բայց բնականաբար, ցանկություն կա, որ բանակցությունները նորմալ արդյունքներ ունենան:

‘’Բնականաբար,  եթե համաձայնություն լիներ, կասեինք, որ այս պահին համաձայնություն կա: Եթե չենք ասում, նշանակում է, որ կան վիճելի կետեր’’,-նշեց Ռուբեն Հակոբյանը: Նա չմանրամասնեց, թե ինչ հարցերի շուրջ են անհամաձայնությունները` նշելով, որ դա պարզ կլինի հաջորդ հանդիպմանը:

Հարցին, թե “Ժառանգությունն”  ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, որ իշխանությունը ողջամիտ կհամարի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, օրինակ` այս կամ այն ոլորտը կարող է այսինչ գործիչը ղեկավարել, ասել է թե համատեղ կառավարություն ձեւավորել, Ռուբեն Հակոբյանն ասաց.

’’Մենք ասում ենք, որ այդ առաջարկությունը ողջամիտ չէ, դա քաղաքական ճաշակի հարց է’’: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ “Ժառանգությունը” կառավարության մաս կազմելու վերաբերյալ քննարկում չի ունեցել եւ դա չի համարում ողջամիտ առաջարկ:

Հարցին, թե այս դեպքում ի՞նչ վերահսկողական լծակների մասին է խոսվում քաղաքական մեծամասնությանը ներկայացված երեք կետերում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ պետք է ընդհանուր փաթեթը հստակցվի, որ այդ հարցին անդրադարձ կատարվի:

Հարցին, եթե այդ փաթեթը որպես մեկ ամբողջություն չընդունվի, ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր կլինե՞ն, ասաց. ’’Առայժմ ես ուզում եմ հավատալ, որ այդ ‘’եթե’’-ի անհրաժեշտությունը չի լինի’’:

Henaran.am-ի հարցին, թե իշխանությունը հակվա՞ծ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Ռուբեն Հակոբյանն ասաց.’’Իշխանությունը այս պահին քննարկում է այդ հարցը’’:

Մեր դիտարկմանը, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ասաց, որ վերապահումով է մոտենում այդ կետին, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց. “Ես չգիտեմ, թե  ԲՀԿ-ն ինչ է ասում: Ես մեր քաղաքական օրակարգն եմ ներկայացնում: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ուղերձներում այդ մասին ասել է, եւ մենք առայժմ չենք հանել այդ հարցը քաղաքական  օրակարգից’’:

Ռուբեն Հակոբյանն ասաց նաեւ, որ խորհրդարանական ֆորմատով այս քննարկումները որեւէ կերպ չեն փոխում Րաֆֆի Հովհաննիսյանի օրակարգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ