16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էպոսագետը վերակենդանացավ. ոչ ավել, ոչ պակաս` Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում /վիդեո/

ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ընտրություններից հետո երկարատեւ ընդմիջումից հետո դարձյալ կենդանության նշաններ է ցույց տալիս: Չնայած նա իր տեղամասում ստացել է 26 քվե, բայց համաձայն չի ընտրությունների արդյունքների հետ եւ գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա եւ նոր ընտրություններ անցկացնի:

“Արդար ընտրություններում, երբ ընտրվի Սերժ Սարգսյանը, ես կշնորհավորեմ նրան”,-ասաց Սեդրակյանը: Վերջինս կոչ է անում ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատները եւ ստեղծել ԱԺ-ում ներկայացված քաղաքական գործիչների խորհուրդ:

Առաջին հերթին դա պետք է անեն “Ժառանգություն”  խմբակցության պատգամավորները, հետո Հրանտ Բագրատյանը: “ՀԱԿ-ը եւս պետք է վայր դնի իր մանդատները, որից հետո ՀՅԴ-ն եւս կմիանա նրանց: Սրանից հետո կստեղծվի մի խորհուրդ, որը կգլխավորի ազգային զարթոնքը”,-համոզված է Վարդան Սեդրակյանը` ավելացնելով, որ  հակառակ դեպքում շարժումը կմտնի  փակուղի:

Սեդրակյանին Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճն  անհասկանալի է թվում, ինչի համար էլ մտադիր չէ կանգնել նրա կողքին: Էպոսագետի խոսքով, նախ պիտի հասկանա, թե  Հովհաննիսյանը  կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում անել, բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս թեկնածուներին չի առաջարկել միանալ:

 “Մեկ ասում է՝ սպասում է Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ ու շնորհավորի իրեն, հետո ինքն է գնում: Դուրս է գալիս, ասում է՝ խոսակցությունը վաղը կհրապարակի, իսկ մինչ այդ գնում է ամերիկյան դեսպանատուն: Սա անհասկանալի է”,-ասաց նախաահի նախկին թեկնածուն եւ ավելացրեց, որ չի գնալու Ազատության հրապարակ, սակայն կողմ է համազգային շարժմանը:

Ինչ վերաբերում է նրա ձերբակալության լուրերին, ապա ինքը ասել էր որ կա նման ծրագիր, բայց պարտադիր չէ ձերբակալեն: “Եվ հետո նրանք իմ աշխատողները չեն եղել, ես ֆիրմա չունեմ, պարզապես աշխատել են իմ տանը”,-ասաց Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի մեղադրանքով կալանավորվածներից մեկը աշախատել է էպոսագետ-ճարտարագետի տանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ