25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Րաֆֆին կրկին պաստառներ պատռեց /ֆոտո, վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում էր: Այնտեղ, որտեղ պետք է կայանար  հանդիպումը, Հովհաննիսյանը նկատեց, որ շենքերի վրա փակցված են իր պաստառները, որ մնացել էին նախընտրական քարոզարշավից:

Հովհաննիսյանը մոտեցավ եւ պոկեց պաստառները, այնուհետ մաքրեց նրանց հետքերը: Նույնն արեցին նաեւ “ժառանգականները”: Հովհաննիսյանը հայտարարեց, որ սա անում է ոչ թե ցուցադրաբար եւ այն պատճառով, որ լրագրողներն են այստեղ, այլ այն պատճառով, որ նախընտրական քարոզարշավի շրջանն արդեն ավարտվել է, իսկ ժողովուրդը հաղթել է: Հովհաննիսյանը հորդորեց ներկաներին իր պաստառները մյուս վայրերում տեսնելուն պես նույնը անել:

Այնուհետ նա ուղեւորվեց Նոր Հաճն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ