08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գյուղնախարարը դարձյալ իր “ամպլուայի” մեջ է

Կառավարությունը այս տարի էլ շարունակելու է գյուղատնտեսական վարկերի, ազոտական պարարտանյութերի և դիզվառելիքի տրամադրումը`շուկայականից ցածր գներով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց գյուղատնտեսությոն նախարար Սերգո Կարապետյանը: Իսկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարը խոսեց ոլորտի ձեռքբերումների ու կատարված աշխատանքների մասին:

Ըստ նախարարի` գյուղատնտեսական վարկերից օգտվել են 43 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ, տրամադրվել է 32 միլիարդ դրամից ավելի վարկային միջոցներ:

Վերջինս նշեց նաև ,որ գյուղատնտեսական վարկեր գյուղացիներին բանկերը տալիս են 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ գյուղացիական տնտեսություններն այդ վարկերը ստանում են 10 տոկոսով` մնացած 4 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

Դիտարկմանը , որ գյուղացիները բողոքում են, թե գյուղատնտեսական վարկերի ստացման ժամանակ բանկերը կիրառում են ռիսկերի կառավարման կրկնակի միջոցներ`այն է բարձր տոկոսադրույքով են վարկերը տրամադրում եւ հետո` գրավադրվող գույքն են ցածր գնահատում, նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, թե այդպիսի բան չկա, քանի որ տոկոսադրույքը սահմանված է պետության կողմից եւ ոչ մի բանկ այն բարձրացնելու իրավունք չունի: 

 Հարցին թե ինչու են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել “Ֆլեշ” ու “Մասիս բերրիություն” ընկերություններին եւ սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել`նախարարը նշեց , որ մրցութ հայտարարվել է:

Նրա պատասխանից հետո հետևեց լրագրողի այլ հարցադրումը , որը մեղմ ասած` հունից հանեց նախարարին:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ