16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ անեն. Գալուստ Սահակյան

“Կոշտ առաջարկություններ են այն, ինչ հրապարակվել է, բայց հրապարակվել է ոչ թե ընդհանուր տեքստը, այլ ուղղակի պատմվել է տեքստի մասին’’,-այսօր խորհրդարնում ԱԺ նախագահի մոտ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների համատեղ քննարկման ավարտից հետո ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների օրակարգին:

Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ քննարկվում է նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հետընտրական իրավիճակին անդրադառնալու ձեւաչափի հարցը:

“Ժառանգությունն” ու ՀՅԴ-ն արդեն իսկ ներկայացրել են իրենց օրակարգը, որը երեկ կետ է ենթադրում` ԸՕ արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն  համագործակցության գաղափարի կողմնակից է.’’Մենք հնարավոր ենք համարում այն, որ ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանան համաձայնության գալ ոչ թե պաշտոնների  բաժանման, ինչպես միշտ հասարակությունը մտածում է, այլ որոշակի խնդիրներին համատեղ լուծումներ  տալու գաղափարին’’:

Հարցին, թե արդյոք իշխանությունը կգնա խորհրդարանը լուծարելու եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ճանապարհով, Գալուստ Սահակյանն ասաց.’’Ես չգիտեմ, թե ինչ հանգուցալուծում կունենա, բայց ես աբսուրդ բան եմ համարում նախագահական ընտրություններից հետո խորհրդարանը լուծարել: Խորհրդարանը լուծարվի, որ ի՞նչ լինի, ի՞նչ անեն’’:

Գալուստ Սահակյանն ասաց, թե “Ժառանգությունը” խորհրդարանական ընտրությունների ժամանակ հինգ տոկոսից ավելի ձայներ է հավաքել, հիմա նրա խոսքով` ինչ պիտի անեն.’’Իրենք իրենց տունը քանդու՞մ են: Չեմ կարծում, որ դա խնդիր է իրենց համար’’:

Henaran.am-ի դիտարկմանը, թե քիչ առաջ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իշխանությունը քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը,  Գալուստ Սահակյանը պատասխանեց.

’’Մեր թիմի համար դա ընդունելի չէ, որովհետեւ նախագահական  ընտրությունները որեւէ աղերս չունեն խորհրդարանական ընտրությունների հետ, այսնինքն, նշանակում է ոչինչի համար ինչ անել, գործողություն կատարել: Դա որեւէ խնդիր չի լուծում’’:

Հարցին, թե իշխանությունն ի՞նչ վերահսկողական լծակներ կարող  է տալ “Ժառանգությանը”, Գալուստ Սահակյանն ասաց, թե պետք է տարանջատել  քաղաքական պայմանավորվածությունը գործադիրին առնչվող հարցերից:

‘’Ենթադրենք ինչ-որ բաներ տվեցինք կամ իրենք պահանջեցին, ինչ-որ ոլորտներ տվեցինք, դրանից խնդիրը չի լուծվում: Խնդիրը  քաղաքական պայմանավորվածությունն է, թե որ ոլորտներում պիտի համագործակցենք, համատեղ գործունեություն ծավալենք’’,-նշեց նա, չմանրամասնելով ոլորտները:

Գալուստ Սահակյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը, ինչի անհրաժեշտության մասին երեկ նշեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանն ասաց, որ Մայր օրենքը, բնականաբար, պիտի կարողանա լուծումներ տալ նոր իրավիճակներին:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հարց է դրվում նաեւ ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” կողմից: Ի տարբերություն ԱԺ նախագահի, որը խոսեց փոխվարչապետի պաշտոնն ավելացնելու անհրաժեշտության մասին, վերջիններս  խորհրդարանական համակարգին անցման նպատակով սահմանադրական հանրաքվեի  հարց են դնում:

‘’Ես ինքս դեմ եմ խորհրդարանական համակարգի ձեւավորմանը: Թե թիմը ինչպիսի որոշում կընդունի, դա կարծում եմ հետագայի խնդիր է’’,-շեշտեց Գալուստ Սահակյանը: Հարցին` ի՞նչ  կարող է զիջել իշխանությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց.

’’Մենք զիջելու խնդիր չունենք: Մենք ուզում ենք, որ իրավիճակն այնքան կայուն լինի Հայաստանում, որ հնարավոր լինի բարեփոխումներ անցկացնել’’:

Գալուստ Սահակյանը վերջում հավելեց, թե ինքը շատ կոշտ է նման հարցերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ