07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազատամարտիկների կանանց ու փոքրամասնությունների կին ներկայացուցիչների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։ Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես […]

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին չի կանչել նոր ՀԱԿ-ի պատճառո՞վ

Մարտի 11-ին մեկնարկում է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումը, սակայն այս պահին կարելի է արձանագրել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն ու Օրինաց երկիրն ունեն մասնակցելու վերաբերյալ կայացրած որոշումներ: Ավելին` նրանք արդեն իսկ հրապարակել են իրենց ընտրական ցուցակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների անունները և հայտնել, որ աշխատում են ցուցակն ամբողջացնելու […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ ատենապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին: Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է […]

Դատարանը նորվեգացուն ստիպել են գնել ուրվականներով լի տունը

Նորվեգիայում տարօրինակ դատական գործընթաց է տեղի ունեցել: Մի տղամարդ որոշել է Օսլոյից հյուսիս գտնվող մի դղյակ գնել, նույնիսկ պայմանգիր է ստորագրել, մնացել է միայն գումարը վճարել: Այնուհետեւ նա միտքը փոխել է եւ որոշել չգնել դղյակը, իսկ վաճառողը դատական հայց է ներկայացրել նրա դեմ: Սակայն ամենահետաքրքիրն այդ պատմության մեջ գնորդի հրաժարվելու դրդապատճառներն են: Նրան վախեցրել են […]

800 կրակոց` 7 օրում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Ժառանգությունը ՀԱԿ-ի հետ առանձին կոնսուլտացիաներ է վարում. Հովսեփ Խուրշուդյան

Ժառանգությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության առոումվ եւ ՀԱԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում: Այս մասին Henaran.am-ին ասաց Ժառանգության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը երեկ ՀՅԴ-ի , Ժառանգության եւ ԲՀԿ-ի հետ համատեղ քննարկումներին ներկա չէր: Նշենք, որ հիշյալ կուսակցությունները երեկ ՀՅԴ ԳՄ-ում քննարկել են Երեւանի ավագանու ընտրություններին միասնական […]

Լուկաշենկոն արտասվել է Չավեսին հրաժեշտ տալիս /վիդեո/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը: Վերջինիս “ընկերակցել” է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գրում է “сегодня.ua”-ն: Լուկաշենկոն` որդու` Նիկոլայի, եւ Ահմադինեժադի հետ պատվավոր կանգնել է Չավեսի դագաղի 2 կողմում: Այնուհետեւ Լուկաշենկոն ծնկի է իջել եւ որդու ձեռքը բռնելով` միացել է արարողության մյուս մասնակիցներին: Մինչ այդ Ահմադինեժադը համբուրել է Չավեսի փակ […]

“Facebook”-ը` նոր տեսքով

“Facebook” սոցիալական ցանցը ներկայացրել է ցանցի թարմացված դիզայնը:  Հիմնականում փոփոխված է նորությունների էջը: Գլխավոր էջի դիզայնի փոփոխությունների հետ մեկտեղ նորամուծություններ կան նաեւ նորություների դասակարգման մեջ: Այժմ օգտատերերը կարող են ընտրել` որ նորությունները կցանկանան տեսնել իր էջում` ընկերների բոլոր նորությունները, միայն լուսանկարները, թե միայն այն մարդկանց կամ էջերի գրառումները, որտեղ իրենք գրանցված են: Թարմացված դիզայնը թե […]

Օսկանյանը` ԲՀԿ-ի առաջինը /լրացված/

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին որոշումը գրեթե հաստատված կարելի է համարել: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ   ԲՀԿ-ն դեռ որեւէ  որոշում չունի: Մեր հարցին, թե ամեն դեպքում հավանակա՞ն է, որ ԲՀԿ […]

Այսօր դիջեյների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր դիջեյների միջազգային օրն է: Սա այնքան էլ պաշտոնական տոն չի համարվում, որքան որ բարեգործական ակցիա, որն անց է կացվում ամեն տարի` 2002-ից` Միջազգային Ակումբային ինդուստրիայի նախաձեռնությամբ: Ամեն տարի մեկ շաբաթ ողջ աշխարհում բարեգործական ակցիաներ են իրականացվում` որպես օգնություն մանկական կազմակերպություններին, որոնց կուլմինացիան էլ հենց մարտի 9-ն է` դիջեյների միջազգային օրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի