Պետդեպն անդրադարձել է ադրբեջանցի գրողի նկատմամբ հալածանքներին
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքին: Նշենք, որ ադրբեջանական “Մուսաֆաթ” կուսակցությունը պարգեւ էր առաջարկել գրողի ականջի դիմաց: “Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին: Իհարկե, մենք աջակցում եւ հավատում ենք խոսքի ազատությանը եւ ազատորեն կարծիք արտահայտելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտականությունները` պարոն Այլիսլիի […]





































