11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես համբուրվել. 5 բացահայտում

Նույնիսկ հազիվ զգալի եւ թեթեւ համբույրը կարող է ավելի մեծ արժեք ունենալ, քան կրքոտ սիրո գիշերը:

Մասնագետների ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիք, ովքեր կանոնավոր կերպով համբուրում են իրենց հարազատներին եւ ընկերներին, 8 տարի ավել են ապրում: Իսկ այն զույգերը, որոնք օրական ամենաքիչը 5 անգամ համբուրվում են, ավելի կայուն եւ ամուր հարաբերություններ են ունենում:

Ահա համբույրի 5 գաղտնիքները: Առաջին հերթին` երիտասարդության էֆեկտն է: Համբույրի ժամանակ գործում են դեմքի բոլոր մկանները, ինչը դանդաղեցնում է կնճիռների առաջացման գործընթացը: Երկրորդ` կենցաղի թեթեւություն: Կրքոտ համբույրի միայն մեկ րոպեն կարող է այրել 30 կալորիա: Այդ պատճառով էլ հաճախակի համբույրները օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Երրորդ` “երջանկությանը գերի լինելը”:

Համբույրի ժամանակ առաջանում են նյութեր, որոնք 200 անգամ գերազանցում են մորֆիի ազդեցությունը: Այսինքն` օրգանիզմում առաջանում են այնքան էնդորֆիններ, որ երջանկության եւ հաճույքի զգացողությունը կարող է մի քանի ժամ տեւել: Չորրորդ` առողջ սեր: Համբույրը լավ պրոֆիլակտիկա է տարբեր հիվանդություններից, որից նաեւ բարձրանում է օրգանիզմի իմունիտետը: Հինգերորդ` կրքերի թեժացման համար: Հենց համբույրն է առաջացնում սեքսուալ հակում:

Ուսումնասիրություններն ապացուցել են, որ համբույրները, որոնք չեն ավարտվում սեքսով, շատ են գրգռում տղամարդկանց: Եթե նմանատիպ խաղեր խաղալ սիրելիների հետ, ապա դրանով կարելի է հասնել անհավանական կրքոտ սեքսի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ