18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Չավեսի ժառանգորդը

Մարտի 11-ին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը  նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյին գրանցել է որպես նախագահի թեկնածու ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդում է “Reuters”-ը:

Մադուրոն իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ որոշել է իր նախընտրական շտաբն անվանել Ուգո Չավեսի անունով: Իսկ ընտրություններում հաղթելու դեպքում կպահպանի մահացած առաջնորդի քաղաքական կուրսը` պաշտպանել Վենեսուելայի հասարակ ժողովրդին, նոր բնակարաններ կառուցել, վերանորոգել հիվանդանոցներն ու դպրոցները, պայքարել հանցավորության, բյուրոկրատիայի եւ կոռուպցիայի դեմ:

Մադուրոյի հիմնական մրցակիցն ընտրություններում կլինի վենեսուելական Միրանդա նահանգի նահանգապետ, ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ