14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստան է այցելում Դիարբեքիրի քուրդ մտավորականներից և մշակութային գործիչներից կազմված պատվիրակությունը

“Երկիր” միության հրավերով մարտի 12-16–ին Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է  Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների և մշակութային գործիչների, որոնք նաև ներկայացնում են տարբեր ոչ–կառավարական կազմակերպություններ և կառույցներ։

Դիարբեքիրի քուրդ մտավորականների և մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային–հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։

Այցի կազմակերպմանը օժանդակում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ