29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հետընտրական փուլը փաստացի ավարտվել է, և հացադուլով ոչինչ չի փոխվի. քաղաքագետ

“Հայաստանում հետընտրական զարգացումների մասին պատկերացումներն ավարտվել են: Դա ավարտվեց, երբ հանդիպեցին Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը”: Այսպես է կարծում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:  

Նրա խոսքով, ընդդիմադիր ուժը, պարտվելով ընտրությունների արդյունքում չի կարողացել հասարակական ալիքը պահել, և այդ իրավիճակն առկա է նաև այժմ:

“Հետընտրական փուլը փաստացի ավարտվել է, և հացադուլով ոչինչ չի փոխվի: Եթե միտինգները ավելի զանգվածային լինեին, և համեմատելի լինեին 2007-08 թթ.-ի հետ, հնարավոր կլիներ փոփոխություններ, սակայն այն, ինչ ունենք այժմ, ցավոք սրտի, բավարար չի քաղաքական իրադրությունը փոխելու համար”,-կարծում է “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրենը:

Քաղաքագետի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց հացադուլի իմպրովիզացման ճանապարհով. “Սա պարզապես այդ պահին զգայական քաղաքական որոշում ընդունելու արդյունք էր”:

Երևանի ավագանու սպասվող ընտրությունների մասին քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների`ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, ինչը խնդիր է նաև “Ժառանգության” համար, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկածների մեջ կային նախկինում ԲՀԿ-ին ձայն տված մարդիկ:

“Եվ մարդկային, և ֆինանսական ռեսուրսներով ԲՀԿ-ն գերազանցում է  “Ժառանգությանը”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ