18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին` իր եւ …

“Ոչ մի նախագահ, մարզպետ մեզնից մեր հաղթանակը չի խլելու”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց բոլոր նրանց, ովքեր տխուր դեմքով են գալիս Ազատության հրապարակ, այդպես չգալ այստեղ:

“Ով տխուր դեմքով պիտի գա, թող տանը նստի, հաղթահարի  իր այդ դեմքի արտահայտությունը, նոր գա այստեղ”,-նշեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ ինքն ուզում է բացառել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն ապրիլի 9-ին կմասնակցեն իր խոսքերով` “կեղծ երդմնակալության արարողությանը”:

“Ես ուզում եմ բացառել, որ նրանք թույլ կտան այդ պահը, իսկ եթե այդքան է նրանց ուժը, ժողովրդի նկատմամբ հարգանքը, հայրենիքի նկատմամբ սերը,  որ կեղծեն ժողովրդի արժանապատվությունը ու սուրբ գիրքը, ապա իմ դիակի վրայով դա պիտի անեն”,-հայտարարեց Հովհաննիսյանը` նշելով, որ ցանկանում է վերջին անգամ օգտագործել “դիակ” բառը:

“Պիտի փորձեմ չօգտագործել “դիակ” եւ “կեղծիք” բառերը: Թող ակնհայտ լինի, որ հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ իր պետությունը, իր հայրենիքը, իր հրապարակը դառնա դիակ: Ինչ վերաբերում է հացադուլ անելու իր որոշմանը, ապա Հովհաննիսյանը նշեց, որ սա ոչ թե հացադուլ է, այլ ժողովրդի հաղթանակի վճռորոշ փուլն ամրագրելուն ուղղված քայլ:

“Մենք հնարավորություն ենք տալիս մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարի եւ ապրիլի 9-ին ծնվելու  է նոր Հայաստանը: Ժողովուրդն իր երդմնակալության սահմանադրական իրավունքն է իրականացնելու:

Հարցին, թե ինչու է Հովհաննիսյանի ինչպես առաջին հացադուլը, սա եւս համընկնում պահքի շրջանի հետ, նա արձագանքեց, որ նախորդ անգամ ինքը չէ որոշել այն պահը, որ կոալիցիա  պետք է ձեւավորվեր, իսկ այս անգամ էլ փետրվարի 18-ին ինքը չէր նշանակել նախագահական ընտրությունների օրը:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ պետք է ռադիկալ փոփոխությունների գնալ, սակայն իրենց դերակատարողները չեն փոխվելու, Հովհաննիսյանն արձագանքեց.

“Այդ մարդը իմ զրուցակիցը չէ, այդ մարդը թող զգույշ լինի: Երբ խոսում է, ոնց որ ուրիշ դիակների մասին է խոսում”: 

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ