Ոստիկանությունը պարզաբանում է
2013 թ. փետրվարի 19-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկվել է 4 հաղորդում, որոնք բոլորն էլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հերքվել են: Այսպես. Հաղորդում 1 3/35 ընտրական տեղամասի ցուցակում եղել է Երևան Կիևյան 5, բն. 28-ի նախկին բնակիչ Կանտունի Սուսաննայի անունը, ով երբևէ հաշվառված չի եղել այդ հասցեում […]





































