25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բարոյական չի համարել` հրաժարական է տալիս /լրացված/

Ըստ որոշ տեղեկությունների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Henaran.am-ի տեղեկություններով մարզպետը բարոյական չի համարել փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում իր մարզի ՀՀԿ թեկնածուի օգտին գրանցած վատ ցուցանիշի արդյունքում շարունակել պաշտոնավարումը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակ չունի մեկնաբանությունների, զբաղված է, եւ մի երկու ժամից կզանգահարի եւ կպատասխանի մեր հարցերին: Ի դեպ, […]

Առնետավազքն ու մկները

Գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ քանզի ինքը նախագահական ընտրություններին չի մասնակացել` հանդես կգա որպես ժողովրդի տրիբուն. “Ես կասեմ միայն ճշմարիտը”: “Երկրում կատարվում է այն, որ նախագահական մարաթոնի արդյունքում “քինգ Ժորժիկ պալ”: Ժողովուրդը կարմիր քարտ ցուցադրեց Սերժ Սարգսյանին”,-ասաց նա`մեկնելով` “ֆրանսերեն Ժորժ նույնն է, ինչ Սերժ”: Նա այս ընտրությունները բնորոշեց որպես իշխանագողություն`թվով […]

“Ժառանգության” փոխնախագահը դեմ չէ “Ապահով Հայաստանին”

‘’Ժառանգության’’ վարչության փոխնախագահն այսօր թեյ խմեց “Ապահով Հայաստան’’-ի բաժակից, որը մեր ակումբին նվիրել էր “Հենարանի”` ՀՀԿ-ական բանախոսներից մեկը: Լրագրողների աչքից բաժակի վրայի գրառումը չվրիպեց:  Արմեն Մարտիրոսյանին անմիջապես հարց ուղղվեց, թե գիտե՞ք` ինչ է գրված բաժակի վրա: Արմեն Մարտիրոսյանը կարդաց եւ ժպիտով արձագանքեց.’’ Ես դեմ չեմ: Մենք ենք կառուցելու ապահով Հայաստան’’: Նա ասաց, որ ապահով Հայաստան […]

Րաֆֆիին ընտրել են անգիտակիցները, գեյերը և Հայաստանի թշնամիները

”Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ այն առումով, որ ժամանակին Լևոն Տեր- Պետրոսյանի, ապա ԲՀԿ-ի ձայները անցան նրան: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր լիբերալ, ծայրահեղ լիբերալ, բայց այդ գաղափարախոսության կողմնակիցներն են: Նրանք քվեարկեցին Րաֆֆիի օգտին: Այդ Քաջ Նազարի բախտով իր վրա ընկած կապիտալը նա ոչ թե պիտի ցրեր անլուրջ պահվածքով, այլ իրագործեր այդ քաղաքական […]

“Ժառանգության” հայտարարությունը

 2013թ. փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրություններ: Հաջորդ օրը ԿԸՀ-ն հրապարակեց արդյունքները, որոնք չեն արտահայտում ընտրողների կամքը: Համաձայն ԿԸՀ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը, Սերժ Սարգսյանի 58 տոկոսի դիմաց:   Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլեւ քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ընտրության արդյունքները. Հայկ Բաբուխանյան

՛՛Մենք դուրս եկանք հաղթանակած, հաղթանական ժողովրդով: Մեր երկրի վերընտրված նախագահը, ինչպես կանխատեսում էինք, ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները՛՛,-այսօր ասուլիսում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին նման գնահատական տվեց ՍԻՄ առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա միֆ է համարում այն տեսակետերը, թե ընտրությունները մրցակցային չէին, ժողովուրդը անտարբեր էր, թե ձևավորվել էր վախի մթնոլորտ: Հարցին, թե այդ […]

Նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի. Արմեն Մարտիրոսյան

“Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է` Րաֆֆի Հովհաննիսյանն սկսած գործընթացը տանելու է հաղթական ավարտի: “Հենարան” մամուլի ակումբում նա այսօր հայտարարեց, որ իշխանափոխությունն արդեն իսկ եղել է ձետրվարի 18-ին` ՀՀ քաղաքացու տված քվեով: Նրա խոսքով, բոլոր այն տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը 60 տոկոս է եղել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ այն տեղամասերում, որտեղ  մասնակցությունը շատ […]

Ամեն ինչ անում են, որ նախագահը լեգիտիմություն չունենա

“Անկախություն ձեռք բերելով՝ մենք ի վիճակի չեղանք ստեղծել նորմալ պետական համակարգ ու արդարադատության համակարգ: Եթե այս ամենը չկա, ընդդիմությունն էլ չի կարող հաղթել ընտրություններում: Այլ երկրներում անկախ դատական համակարգ կա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես ներկայացրեց ընդդիմության պարտությունն ընտրություններում “Վերելք” քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Ըստ Պեպանյանի՝ նրանք, ովքեր որպես ընդդիմադիր գործիչ՝ մասնակցում են ընտրություններին, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Հարգելի պարոն Փելեշյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք արդի հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից եք: Ձեզանով իրավամբ հպարտանում է մեր ժողովուրդը: Ձեր ստեղծագործություններն առաջին իսկ քայլերից դարձան […]

ԵԽ բանաձեւից հետո Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացրել ճնշումները սեփական քաղաքացիներրի վրա

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից հունվարի 23-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին բանաձեւի ընդունումից մի քանի օր անց ադրբեջանական իշխանություններն ուժեղացրել են ճնշումները կարծիքի ազատ արտահայտման, ժողովների եւ ասոցացիաների մասնակցիների, խաղաղ ցուցարարների, լրագրողների, հայտնի գրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում Իլգար Մամեդովի վրա, ով նաեւ Բաքվում բաց հասարակության հիմնադրամի վարչության նախկին անդամ է: Հասարակական կազմակերպությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի