13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացառությամբ Երվանդ Զախարյանի

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում էական և համակարգային թերացումներ չեն արձանագրվել: Կադաստրի պետական կոմիտեն դրսևորել է պատշաճ մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և բարելավել է իր գործունեությունը:

Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչը էապես բարելավել է անշարժ գույքի պետական գրանցման վարչարարությունը, մասնավորապես՝ վերացվել է ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային մարմիններ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը, որի փոխարեն անձանց համար նախատեսվել է հնարավորություն անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակ:

2012 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում վերացվել է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի  գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը և Կադաստրի կողմից ներմուծվել է գործարքների կնքման և ստորագրությունների իսկութան ճանաչման անվճար նոր համակարգ:

Նվազել է պետական գրանցման համար և/կամ տեղեկատվություն ստանալու համար Կադաստրի պետական կոմիտեին հասցեագրված դիմումների մերժումների քանակը: Այսպես, 2008 թվականին դիմումների մերժումների քանակը կազմել է՝ 35-40%, 2009-ին՝ 25-30%, 2010-ին՝ 10%, 2011-ին՝ 7.9%, իսկ 2012-ին այն կազմել է արդեն՝ 5.5%:

Այդուհանդերձ 2012 թվականին ստացվել են առանձին դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքում առկա բացին, ինչի հետևանքով քաղաքացիների համար անհարկի դժվարություններ են ստեղծվում պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու գործընթացում:

Մասնավորապես, պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի` պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը, ինչը շարունակում է անհարկի բարդություններ առաջացնել անձանց համար: 

Ստացվել է մեկ բողոք, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով իրեն անհատույց տրամադրված շինությունների գրանցման համար դիմել է Կադաստրի պետական կոմիտե, սակայն համապատասխան աշխատակիցը,   հղում կատարելով կոնկրետ տվյալ իրավահարաբերությունը չկարագավորող իրավական ակտի դրույթներին, մերժել է քաղաքացուն այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել հողամասի գնման վերաբերյալ փաստաթղթեր:

Արձանագրվել է նաև մեկ այլ դեպք, երբ Կադաստրի կողմից տրված տեղեկատվության հիման վրա ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել գործով պատասխանող կողմ հանդիսացող անձի երեխաներին պատկանող անշարժ գույքի վրա, ինչն օրենքով արգելված է: Ողջունելի է այն փաստը, որ վերոնշյալ բոլոր դեպքերում Պաշտպանի միջամտությամբ խախտումները Կոմիտեի կողմից վերացվել են:

Պաշտպանի աշխատակազմ

Հ.Գ. Գոնե մինչ օրս հրապարակված զեկույցներում ՄԻՊ-ը հրապարակավ քննադատել է բոլոր այն գերատեսչություններն ու ոլորտները, որոնց անդրադարձել է: Այս առումով, փաստորեն, Երվանդ Զախարյանի ղեկավարած Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն բացառություն է:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ