Հռոմի պապին զրկել են աշխատավարձից
Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հայտնի է իր ասքետիզմով, կրոնական գործունեության դիմաց աշխատավարձ չի ստանա: Սակայն նրան մի շարք արտոնություններ կտրվեն մի քանի ոլորտներում, մասնավորապես` կապված հարկային պարտավորությունների հետ:
Պապի բնակությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցում Վատիկանը վճարում է եպիսկոպոսների եւ ծխականների ներդրումների եւ վճարած հարկերի հաշվին, ընդ որում` գումարի մեծ մասը գալիս է Իտալիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից: Ընդհանուր առմամբ տարեկան այն կկազմի շուրջ 50.2 մլն եվրո, եւ դրա մեծ մասը կծախսվի “կրոնական կարիքների” վրա, գրում են իտալական ԶԼՄ-ները:
Նոր պապին կազատեն բոլոր տեսակի հարկերից եւ բնակատեղի կտրամադրեն Վատիկանում: Ըստ օրենքի` նա իրավունք չունի մասնավոր սեփականություն ունենալ: Ֆրանցիսկոսը նաեւ օգնական կունենա, ով կզբաղվի նրա գործերով, որպեսզի ինքը կարողանա ժամանակին արձագանքել կարեւոր հարցերին:
Հիշեցնենք, որ Հռոմի 266-րդ պապն ընտրվեց մարտի 13-ին: Այսօր Վատիկանում տեղի կունենա Ֆրանցիսկոսի գահակալության պաշտոնական արարողությունը: