19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիրտուալ կառավարության ձևավորման վարդագույն պատրանքին տրվելու փոխարեն

 

 

Առաջարկելով ուշադիր ունկնդրել ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչության և ՀՔՄ կառույցում գործող “Politlogos” իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի ջանքերով կազմակերպված հանրային գիտակիրառական լսումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանի բանախոսությամբ լսումների նիստից Youtube–ում տեղադրված կարևորագույն քաղվածքները, ես համոզված եմ, որ ներկա պայմաններում, երբ 1998 թվականից սկսված համաժողովրդական շարժումը թևակոխել է որակապես նոր փուլ, Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՔՄ-ում ունեցած զեկույցի մտքերը ոչ միայն չեն կորցրել իրենց արդիականությունը, այլ կարող են համաժողովրդական շարժումը արիադնայի թելի նման դուրս բերել փակուղային բավիղներից: (http://www.youtube.com/watch?v=H910TKGom_c )

 

Գիտակցելով պահի լրջությունը, որը պայմանավորված է առաջիկայում կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀ նախագահի ընտրությունների իրական արդյունքների վերահաստատման անհրաժեշտությամբ, ես ակնկալում եմ պատասխանատու և հաշվարկված մոտեցում համաժողովրդական շարժման առջև ծառացած հրատապ խնդիրներին:

 

Այն, որ 2009 թվականի քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունը չկարողացավ վերահաստատել 2008 թվականի նախագահական ընտրություններում նույնիսկ պաշտոնական տվյալներով արձանագրված արդյունքը, զիջելով ոչ միայն ՀՀՇ-ին, այլ նաև ԲՀԿ-ին, էապես թուլացրեց Հայ ազգային կոնգրեսը, սկիզբ դնելով վերջինիս քայքայման գործընթացին:

Որպեսզի պատմությունը չկրկնվի, իմ կարծիքով համաժողովրդական շարժման այսօրվա առաջնորդները պարտավոր են վիրտուալ կառավարության ձևավորման վարդագույն պատրանքին տրվելու փոխարեն լծվել վարչախմբի դեմ միջկուսակցական և հանրային ուժերի միասնական լայն ճակատի ստեղծման գործին:

 

 Դրա համար նրանք ունեն հաշված օրեր, սակայն, ինչպես մեկ տարի առաջ մեր նիստերի դահլիճում իրավացիորեն նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքականության մեջ ճիշտ քայլեր կատարելն երբեք ժամանակավրեպ չէ…

 

Պետք է հաշվի առնել այն, որ արդեն ակտիվացել են հայտնի բարեգործական հիմնադրամները, որոնք ընտրությունից ընտրություն բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում:

 

Ուրեմն “Ժառանգության” ներկայացուցիչները խորհրդարանում, Սերժ Սարգսյանին “քլնգելու” պատվաբեր գործը չմոռանալով, պետք է շեշտը դնեն օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով ընտրակեղծարարության սողանցքների արգելափակման վրա:

 

Ես նկատի ունեմ նախընտրական և ընտրական ժամանակաշրջանում կուսակցությունների և կուսակցական գործիչների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող անկուսակցական թեկնածուների կողմից բարեգործական գործունեության ժամանակավոր կասեցման մասին պահանջն ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով անշրջանցելի դարձնելու անհրաժեշտությունը:

 

Եթե ընդդիմությանը շուտափույտ չհաջողվի դրան հասնել, ապա հերթական անգամ դեմ կառնի նույն փոցխին: Զարուհի Փոստանջյանի իրավաբանական կրթությունը նրան այդ կարևոր հարցում անհրաժեշտ օրենսդրական լուծումների նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն է ընձեռում: Շատ կցանկանամ, որ արդյունավետ օգտվի այդ հնարավորությունից…

Հմայակ Հովհաննիսյան, ՀՔՄ նախագահ

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ