26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր Հայաստանի 1991-ի սեպտեմբերի 21-ից է. Առավոտ

“Inauguro” լատիներենից թարգմանաբար նշանակում է “ձեռնադրել”, “օծել”: “Ինաուգուրացիայի” ծեսը, հետեւաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից: Դրա համար, ի դեպ, պետք են նաեւ “ավգուրներ” (augures)` քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու: Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգեւորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը` երդվելու կարիք առանձնապես չկար: […]

Էլ Քաջ Նազար, Էլ Իվան Դուռակ, էլ Դոդի Գագո. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ն սկսում է սպառնալիքով, ընդ որում՝ կուսակցության նախագահի մակարդակով: Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին կուսակցական միջոցառման ընթացքում հայտարարել էր՝ ովքեր վիրավորեն ԲՀԿ-ականներին, գործ կունենան անձամբ իր հետ: Ըստ որում, այս հայտարարությունները կուսակցության նախագահը անում է այն մարդկանց ներկայությամբ, որոնք ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով, հոդվածներով կամ ելույթներով խոսում են օրենքի իշխանության, իրավական պետության մասին: Երեւի […]

Րաֆֆին առավոտյան կարթնանա եւ որդու հետ որոշում կկայացնի Հրապարակ

Ըստ թերթի տեղեկություններով, երեկ 2,5 ժամ տեւած “Ժառանգության” շտաբի նիստի ընթացքում ժառանգականներն այդպես էլ չեն հասկացել, թե Րաֆֆին ինչ է անելու այսօր, եւ եզրակացրել են, որ ծրագիրը կախված է նրանից, թե որքան մարդ կհավաքվի: Նախատեսված է 10 հազար Սահմանադրություն բաժանել ժողովրդին: Րաֆֆին դեռ չգիտի`ինքը մենա՞կ կերդվի Սահմանադրության վրա, թե՞ ժողովուրդն էլ իր հետ: Նա ասել […]

ՕԵԿ-ական Մհերը դեռ ամուսնացած չէր. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի հարցին, թե  ի՞նչ հասարակական գործունեությամբ է աչքի ընկել ՕԵԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականն զբաղեցնող Շահգելդյանի աներձագ Վարդան Առաքելյանը պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանել է. “Դա այստեղ ոչ մի կապ չունի, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Տվյալ դեպքում նա երեք անգամ ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: Այստեղ ո՞վ, ու՞մ, ինչպիսի՞, ե՞րբ` ոչ մի […]

Գագիկ Ծառուկյանը օրենքի ներկայացուցիչ չի /վիդեո/

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարական սկզբունքներով. ”Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն այն տրամաբանությամբ, որ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք`մարդկանց բռնությամբ հարկադրելու, այս կամ այն վարքագիծը դրսևորելու, իշխանական թեկնածուներին պաշտպանելու իրավունքը չունենք”:  Արծվիկ Մինասյանը չի շտապում մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր […]

Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարին

Ապրիլի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել: Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի Նախագահի երդմնակալությանը մասնակցելու […]

Հաղթած նախագահը Մոսկվայում լուրջ խնդիրներ է առաջ քաշել. Արա Աբրահամյան /վիդեո/

“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը  ապրիլի 9-ին մասնակցելու է ՀՀ հաղթած նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Նա շատ հպարտ է, որ ընտրությունները անցել են խաղաղ եւ որ երկրորդ “սրոկն” է ղեկավարելու Սերժ Սարգսյանը: Իհարկե, տարբեր ոլորտներում կան խնդիրներ, եւ Արա Աբրահամյանի խոսքով՝ միայն միասնությամբ կարող ենք դրանք լուծել:  Նաեւ կայունություն եւ միաբանություն է պետք: […]

Հանգիստ թողեք … Սամվել Ալեքսանյանին խլեցին լրագրողներից /ֆոտո, վիդեո/

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի մյուս անդամներ քարոզարշավին հետևում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս ուշադիր հետևում էր ելույթներին և այդ ընթացքում ողջագուրվում տեղացիների հետ: Henaran.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ Տարոն Մարգարյանին հաջողություն է մաղթում և վստահեցրեց, որ Մարգարյանը հաղթելու է, քանի որ […]

ՀՀԿ-ն նոր փոխնախագահ ունի. /օրվա կադր/

Ապրիլի 8-ին Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողները մի պահ անակնկալի եկան, երբ նրանց բաժանված մամուլի հաղորդագրությունում կարդացին ՀՀԿ առաջին փոխնախագահ Արամ Սարգսյան: Մինչ միմյանց հարցնում էին, թե երբ ՀՀԿ-ն նոր փոխնախագահ ունեցավ, պարզվեց Հայկական համաշխարհային կոնգրեսի հապավումն էլ է ՀՀԿ:

Ուրիշ ենք էլի

Հրավիրված էի Լոնդոն` մասնակցելու Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված մի երիտասարդական ծրագրի, որտեղ պետք է ներկայացնեի Եվրոպական կամավորական ծրագրի մասին (EVS) իմ կատարած հետազոտությունը: Լոնդոնյան ծրագրի նպատակն էր ստեղծել համագործակցություն տարբեր երկրներից ժամանած երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի կոորդինատորների միջև, որպեսզի իրականացվեն համատեղ միջոցառումներ: Ծրագրի գլխավոր խնդիրներից էր շեշտը դնել այս տարվա երիտասարդական ծրագրերի առաջնահերթություններից մեկի վրա, այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի