19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի ու վարչապետի “պաչպռոշտիից” հետո. Ուրիխանյանը զարմանում է

”Ես զարմանում եմ ձեր հարցի կապակցությամբ, որովհետև ԲՀԿ-ը մշտապես ասել է` ինչպես որ հանդիսանում է քաղաքական կազմակերպություն, քաղաքական ուժ, այնպես էլ քաղաքական և պետական հարթության մեջ է դիտարկում այս կամ այն անձի գործողությունները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին` ինչպես է քվեարկելու ԲՀԿ-ը կառավարության ծրագրի նախագծին` հաշվի առնելով Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օծմանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի ջերմագին ողջագուրումն ու ԲՀԿ-ի` կառավարությանն ուղղված անխնա քննադատական կուրսը:

”Ինչի՞, դուք առաջին անգա՞մ եք լսում, որ մենք որևէ անձի վերաբերյալ քննարկում, քննադատություն, ցանկացած հարցադրում անում ենք բացառապես կախված նրա պաշտոնական լիազորությունների բավարար կամ անբավարար կատարումից: Դա ի՞նչ կապ ունի էթիկայի դրսևորումների հետ, միջանձնյա շփումների հետ` օրինակի համար:

Որևէ անձի վերաբերյալ քննարկում կամ քննադատություն մենք իրականացնում ենք` բխելով նրա աշխատանքային գործունեությունից: Այսինքն` եթե մեզ չի բավարարում նրա վարած քաղաքական կուրսը, մենք դրա մասին խոսում ենք և ինչպես կարելի է կապել մեկը մյուսի հետ”,-հավելեց ԲՀԿ խոսնակը:

Ուրիխամյանը նկատեց, որ խմբակցությունը դեռևս խորհրդակցություն չի արել և, բնականաբար, դեռ չի որոշել` ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրի նախագծին, որը երկուշաբթի կքննարկվի Ազգային ժողովում:

Նկատենք, նախօրեին սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ոչ միայն գերջերմագին “պաչ պռոշտի” էր արել, այլեւ  հասցրել էր ասել. “Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ