02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիան նույն հարթության վրա է ԱՄՆ-ի հետ. Էրդողան

Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը որոշում են կայացրել ավելի ուժեղացնել ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի վրա եւ համագործակցել ընդդիմության հետ, հաղորդում է “Deutche Welle”-ն:

“Մենք կարծում ենք, որ Ասադը պետք է հեռանա”,-հայտարարել է Օբաման` հավելելով, որ իրենք այսուհետ եւս ջանքեր կգործադրեն, որպեսզի Սիրիան վերածեն բռնապետությունից անկախ երկրի:

Նա նաեւ ընդգծել է, որ Վաշինգտոնը միայնակ չէ գործելու Դամասկոսի ռեժիմի դեմ: Էրդողանն իր հերթին նշել է, որ Սիրիայում տիրող բռնապետությանը պետք է հաջորդի ժողովրդավարությունը: “Թուրքիան նույն հարթության վրա է ԱՄՆ-ի հետ”,-շեշտել է Էրդողանը: Ի դեպ, այս համատեքստում մասնագետները նշում են, որ նախկինում Անկարան ավելի խիստ դիրքորոշում ուներ Ասադի ռեժիմի նկատմամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ