19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

”Ազատ դեմոկրատները” չի լուծարվում

”Նման բան հնարավոր չի, ”Ազատ դեմոկրատներն” ունեն հստակ ծրագիր, ունեն հստակ քայլեր ու գործողություններ, և մենք շարունակելու ենք մեր գործողությունները Հայաստանի քաղաքական դաշտում` որպես ազատական կուսակցություն, որն ունի իր ուրույն տեղը մեր քաղաքական դաշտում:

Մենք որևէ նման որոշում չունենք և նման խնդիր էլ դրված չի մեջ առջև”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, թե կուսակցությունը լուծարվելու է և միանալու մեկ այլ կուսակցության: Նշենք որ նման լուրերի առիթ դարձավ կուսակցության հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանի անդամության դադարեցումը այս կուսակցությանը եւՀՀՇ-ի վերակազմավորման նախաձեռնումը : 

Խոսնակը տեղեկացրեց, որ կուսակցությունից դուրս գալու Ալ. Արզումանյանի դիմումին ընթացք է տրվել: ”Մենք հարգում ենք իր որոշումը և իր դիմումին ընթացք է տրվել”: Մենք չենք մեկնաբանում նրա քայլերը: Ալիկ Արզումանյանը քաղաքական գործիչ է, ինքն է ընտրում իր ճանապարհը, իր գործողությունները, մենք դրան նորմալ ենք վերաբվերում և հարգում ենք իր որոշումը”,-շեշտեց նա:

“Ազատ դեմոկրատները” պատրաստ է համագործակցել ՀՀՇ-ի հետ: ”Մենք համագործակցում ենք բոլոր կուսակցությունների հետ, որոնք պատրաստ են ՀՀ խնդիրների լուծման համար գտնել ուղիներ” ,-նկատեց “Ազատ դեմոկրատների” խոսնակը:

Հիշեցնենք,  մայիսի 14-ին ՀՀՇ նախկին անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Հովհաննես Իգիթյանը հայտարարեցին ՀՀՇ-ի վերակազմավորման մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ