26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաջողության գրավականը մերկ ոտքե՞րն են. Եվրատեսիլյան ֆավորիտների առանձնահատկությունները /ֆոտո/

Եվ այսպես, արդեն հայտնի են շվեդական Մալմյո քաղաքում ընթացող 58-րդ “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած կատարողները: Բացի ավանդական հնգյակից` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաեւ մրցույթը հյուրընկալող Շվեդիան, որոնք առանց կիսաեզրափակիչ փուլերի եզրափակչում են, քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցած մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան եւ Հունաստանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մրցույթն ունի իր ֆավորիտները: Հատկապես աչքի է ընկել Նորվեգիայի մասնակից Մարգարետ Բերգերն առանց դժվարության եզրափակիչ դուրս եկավ: Սակայն ըստ բուքմեյքերների` նա հավակնում է 3-րդ տեղին: Նա իր կարիերան սկսկել է 18 տարեկանում` “Idol” տաղանդների մրցույթում: 

Մրցույթի գլխավոր ֆավորիտը Դանիայի մասնակից Էմիլի դե Ֆորեստն է: Բուքմեյքերների կարծիքով` նրա “Only Teardrops” երգը կարող է Դանիային հնարավորություն տալ հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը: Երգչուհին ոտաբոբիկ է ելույթ ունենում, որպեսզի, իր խոսքով, զգա հողի էներգիան: Ի դեպ, նույն կերպ ելույթ էր ունենում նաեւ նախորդ տարվա հաղթողը` շվեդուհի Լորինը: Այստեղից կարելի է ենթադրել, որ հաջողության գրավականը մերկ ոտքերն են: 

Ֆինլանդիայի ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ առանձնացավ աղջկա հետ համբույրով: Այս անգամ, սակայն, հանդուրժող Եվրոպան “բարոյական խրատներ” չկարդաց, ինչպես տարիներ առաջ “Տատու” խմբի ելույթից հետո: 

Հույն Ագաֆոնասն ընդհանրապես ազատվել էր բարդույթներից եւ իր պարողների հետ բեմ էր դուրս եկել կիսաշրջազգեստներով, ինչը նրան չխանգարեց եզրափակիչ դուրս գալ: 

Հիշեցնենք, որ մեր երկիրը ներկայացնող “Դորիանս” խումբը փայլուն ելույթ ունեցավ: Գոռ Սուջյանի հրաշալի վոկալն անտարբեր չթողեց եվրոպացիներին, ինչի շնորհիվ էլ “Դորիանս”-ը հայտնվեց եզրափակչում: Հաջողություն մաղթենք մեր տղաներին եւ սպասենք մրցույթի  եզրափակչին, որը տեղի կունենա վաղը` մայիսի 18-ին: “Դորիանսը” ելույթ կունենա 12 համարի ներքո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ