25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երդվելու է “Նոր Հայաստանը”, թեեւ նման անուն քվեաթերթիկում չկար

Կարող եմ գրազ գալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղն անհատական երդմնակալություն չի անի: Նա այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնի: Երդվելու է “Նոր Հայաստանը”, թեեւ նման անուն քվեաթերթիկում չկար: Այսինքն, կստացվի, որ Մարզահամերգայինում մի կոնկրետ մարդ ստանձնելու է նախագահությունը, իսկ Ազատության հրապարակում ազդարարվելու է Նոր Հայաստանը: Սերժն էլ կարող է ասել, որ հենց այդ Նոր Հայաստանի […]

Մահացել է

87 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը, հաղորդում է “Reuters”-ը:  2012-ի դեկտեմբերին վիրահատեցին բարոնուհու միզապարկը` քաղցկեղային ուռուցքը հեռացնելու նպատակով: Դրանից առաջ նրա մոտ մի քանի անգամ արյան զեղում էր տեղի ունեցել: Թետչերն առաջին եւ ներկա պահին նաեւ վերջին կինն է, ով կառավարել է բրիտանական կառավարությունը: Վարչապետի պաշտոնում նա անց է կացրել ռեկորդային […]

Ապրիլի 9-ին` բնականոն ուսումնական գործընթաց. ԿԳՆ

Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, հայտնում ենք, որ որեւէ հավելյալ կարգապահական  միջոցառումներ եւ հրահանգներ գոյություն չունեն, որովհետեւ ՀՀ օրենսդրությամբ […]

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց Ծառուկյանի մասին հարցերն ուղղել Գալուստ Սահակյանին

“ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի կարծիքով՝  “նախագահի կողմից շատ լավ առաջարկ էր արվել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ղեկավարել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը : Դա ճիշտ առաջարկ էր, որը հնարավորություն կտար վերջինիս իր բարեփոխումներն իրականացնել  ու վեր հանել,  այն  խնդիրները, […]

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին

Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական եւ միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը եւ թուլացնում հայոց պետականությունը: Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական […]

“WikiLeaks”-ը 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել` ամերիկյան դիվանագիտության վերաբերյալ

“WikiLeaks” սկանդալային կայքը հրապարակել է 1973-76-ին ամերիկյան հետախուզական եւ դիվանագիտական ծառայությունների 1.7 մլն փաստաթղթեր: Այդ մասին հաղորդում է “WikiLeaks“-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կայքը: Ասանժի խոսքով` փաստաթղթերը բացահայտում են ԱՄՆ-ի կողմից կատարված մի շարք քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքականության եւ պատմության վրա: Փաստաթղթերից շատերը անձամբ կազմվել են Հենրի Քիսինջերի կողմից կամ հասցեագրվել են նրա անունով: […]

”Արմավիայի” սնանկացման համար կառավարությունն է մեղավոր”

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը կարծում է, որ ”Արմավիայի” սնանկացման համար նախևառաջ մեղավորը կառավարությունն է: Այս մասին նա հայտարարեց “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:  ”Փոխհարաբերությունները ոլորտում օրենսդրությամբ չեն որոշվում, չկա օդային օրենսգիրք, իսկ սրանից տեսնում ենք` ինչպիսի ծանր հետևանքներ ունեցանք: ՛՛Արմավիայի՛՛ խնդիրն այսօր չի սկսվել, դեռ մեկ տարի առաջ նա ասաց, […]

Լավագույն միջոցն անքնության դեմ

Հայտնի է, որ կատվախոտ բույսն օգնում է հաղթահարել անքնությունը: Ինչպես պարզվել է վերջին հետազոտության արդյունքում, ավելի լավ է ոչ թե ներս ընդունել կատվախոտը` կաթիլների կամ դեղահաբի տեսքով, այլ շնչել նրա գոլորշին, տեղեկացնում է “MedikForum”-ը: Դա կաթիլներից 20 անգամ ավելի արագ եւ էֆեկտիվ է ազդում: Բժիշկները խորհուրդ են տալիս կատվախոտն օգտագործել քնելուց առաջ: Յուրաքանչյուր քթանցքով այն անհրաժեշտ է շնչել 3 անգամ` […]

Շարմազանովը անջատեց Փոստանջյանի եւ Փաշինյանի խոսափողերը /վիդեո/

5-րդ  գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանին մասնակցելու համար գրանցվեց 110 պատգամավոր եւ անմիջապես վարման կարգի մասին ձայն խնդերց “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեց բացատրել, թե ով էր նախորդի նիստերին անջատում իր խոսափողը: Պարզաբանմանը միացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազաոնվը, ով Փոստանջյանին բացատրեց կանոնակարգը:  “Մեղավոր է կանոնակարգը, որ ձեզ հնարավորություն չի տալիս […]

Զոհրաբի վթարի փաստով` քրգործ է հարուցվել

Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, քերական գործ է հարուցվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վթարի փաստի առիթով: “Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, “Չերի” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով “Չերի”-ի վարորդը, ուղեւորը, “Օպել Վեկտրա”-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի